Միքայել Յալանուզյան

Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ապա՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ Աշխատել է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտում։ Տարբեր տարիների աշխատել է հայկական լրատվամիջոցների հետ։ Հայաստանի Հանրային ռադիոյում հեղինակել է «Մեդիաաշխարհ» և «Անկախության պատմություն» հաղորդումները։ Մեդիամաքս գործակալության հետ պատրաստել է «Հանրապետություն» նախագիծը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին, իսկ այժմ մասնակցում է Խորհրդային Հայաստանի մասին «Հայկական կարմիր» նախագծին։ «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի orbeli.am կայքի խմբագիրն ու համակարգողն է։

Articles by Միքայել Յալանուզյան

Ճակատագրական 1921. Մոսկվայի պայմանագիրը

Մոսկվայի պայմանագիրը, որը կարգավորում էր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի սահմանային հարցերը, բախտորոշ նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Ռուս-թուրքական համաժողովը, ինչպես 1918-1920 թթ. մի շարք իրադարձություններ, պարուրված է բազում առասպելների թանձր շղարշով, իրական ու կեղծ տեղեկություններով։

Կարսի անկումը. Հայացք անցյալին

Պարտությունը 2020 թ. պատերազմում ու Արցախի տարածքի մի մասի կորուստը ժամանակագրորեն համընկավ ճիշտ 100 տարի առաջ տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմի հետ։ Հանրությունը սկսեց զուգահեռներ անցկացնել Կարսի և Շուշիի անկման միջև:


All rights reserved by EVN Report