Ծանրաձողն ու սկավառակները կարծես չեն ենթարկվում ձգողականության ուժին, երբ 16-ամյա Լիանա Գյուրջյանը նրբորեն տեղաշարժում և փետուրի նման բարձրացնում է դրանք: Բարի և համեստ` որպես դուստր և քույր, համառ ու նպատակասլաց` որպես մարզիկ, Լիանան գիտի, թե ինչպես կարելի է համատեղել դեռահասի առօրյան օլիմպիական մարտահրավերների հետ: «Առանց քրտնաջան աշխատանքի ոչնչի չեն հասնում»: Սա 16-ամյա Լիանայի կարգախոսն է: Իր քաշային կարգում նա Հայաստանի ամենաերիտասարդ ծանրորդն է, ում հաջողվել է մեկ օրվա ընթացքում երեք ոսկե մեդալ նվաճել:

Լիանան սպորտով զբաղվել է երեք տարեկանից: Սկզբում նա հաճախել է ըմբշամարտի: Ինը տարեկան էր, երբ փորձեց ծանրամարտի խմբակ ընդունվել, ինչը չհաջողվեց տարիքի պատճառով: Կես տարի անց, ի վերջո, նա հասավ իր նպատակին, իսկ Նազիկ Ավդալյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի հաղթանակներից հետո սկսեց էլ ավելի ինտենսիվ մարզվել: «Թեև սպորտային կուռքեր չունեմ, Նազիկն ու Հռիփսիմեն մեծապես նպաստել են ծանրամարտը ավելի լրջորեն ընդունելու իմ որոշմանը»,- ասում է Լիանան ու չի պատկերացնում իր ապագան առանց ծանրամարտի:

Միջազգային մրցաշարերի Լիանան մասնակցում է 2015 թ.-ից: Սա ամենադժվար շրջանն էր պատանի մարզուհու համար, և չնայած մեդալներ դեռ չէր հաջողվում նվաճել, մասնակցությունն ինքնին կարևոր էր ինքնավստահություն ձեռք բերելու համար:

2017 թ. սեպտեմբերին Կոսովոյում անցկացվող U15 աղջիկների մրցաշարում Լիանան ոսկե մեդալ է նվաճում բոլոր երեք վարժություններում: 2017 թ. նոյեմբերին նա արդեն ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնն էր իր քաշային կարգում: Լիանայի վերջին նվաճումը 2018-ի հուլիսին էր, երբ Միլանում կայացած U15 և U17 ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նա նվաճեց երեք ոսկե մեդալ` գրանցելով 86 կգ արդյունք պոկում, 107 կգ` հրում վարժություններում:

Չնայած ձեռքբերումներին` Լիանան դադարի մասին չի էլ մտածում: Օրվա մեծ մասը նա անցկացնում է «Սպարտակ» մարզական կենտրոնում և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ մարզվում է ականավոր հայ ծանրորդ Աշոտ Դանիելյանի մոտ: «Ամբողջ տարի քրտնաջան պարապում ենք այդ երկու մոտեցումների համար: Դա մեծ պատասխանատվություն է, քանի որ ապագան կախված է վերջնական արդյունքից»,- ասում է Լիանան:

Լիանայի հաջորդ նպատակը օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է: «Լիանայի ֆիզիկական պատրաստվածությունն ու ջանասիրությունը հաշվի առնելով` նա մեծ հնարավորություն ունի օլիմպիական խաղերում մեդալ նվաճելու համար»,- ասում է մարզիչը: Անկախ նրանից կկարողանան արդյոք երիտասարդ ծանրամարտիկները ներկայացնել Հայաստանը առաջիկա օլիմպիական խաղերում, թե ոչ, Լիանան շարունակում է մարզվել` ձգտելով ուժերի առավելագույնին:

Լիանան կարծում է, որ հաջողակ է, քանի որ Հայաստանում տարածված կարծիքը, թե ծանրամարտը աղջիկների համար չէ, երբեք չի խոչընդոտել իրեն: Ընտանիքը և ընկերները միշտ աջակցել են նրան: «Հաջողություններիս համար ընտանիքիս եմ պարտական, քանի որ միշտ կողքիս են եղել ու աջակցել»,- հպարտությամբ ասում է նա: Լիանան կարծում է, որ գենդերային կարծրատիպերը չպետք է խոչընդոտեն երիտասարդներին անելու այն, ինչ իրենք են նախընտրում, և  հիանում ընկերուհիների հաղթանակներով, որոնք ճանապարհ են հարթում սպորտի աշխարհում: Նա կարծում է նաև, որ հնարավոր է միաժամանակ լինել կանացի և ուժեղ:

Չնայած ժամանակի մեծ մասը Լիանան նվիրում է ծանրամարտին` մասնագիտական հավակնությունները չեն խանգարում նրան սովորական առօրյայով ապրել: Նա իր ազատ ժամանակն անցկացնում է ընտանիքի և ընկերների հետ, բազմաթիվ հետաքրքրություններ ունի սպորտից բացի: «Շատ եմ սիրում նկարել, հատկապես` դիմանկարներ ու վարդեր` չնայած այդքան էլ տաղանդավոր չեմ դրանում»,- համեստորեն պատմում է նա` շողացող աչքերով: Նկարելուց բացի Լիանան շատ է սիրում բանաստեղծություններ և կարճ պատմվածքներ կարդալ, երաժշտություն լսել: Ընկերների խոսքով` Լիանան Լիանա չէ առանց սպորտի և երաժշտության:

Լիանան կարողացել է գտնել հավասարակշռությունը ուժեղ և քնքուշ լինելու միջև: Ծանրամարտի հարթակից դուրս նա կենսախինդ է, սիրող և հոգատար: Ամաչկոտություն և համեստություն կա նրա շարժուձևում, նրա քաղաքավարի խոսելաձևում, ընկերների և մարզչի հանդեպ վերաբերմունքում: Բայց երբ մոտենում է ծանրաձողին, նուրբ պարմանուհին վերածվում է ամուր էակի` պատրաստ ընդունելու ևս մեկ մարտահրավեր:

Photos by Gayane Ghazaryan / Լուսանկարները՝ Գայանե Ղազարյանի   

related article  

Heavy barbells and weights seem to lose gravity as 16-year-old Liana Gyurjyan gracefully lifts and moves them like feathers. Kind and modest as a daughter and sister, yet stubborn and ambitious as an athlete, Liana knows how to combine the ordinary life of a teenage girl with the challenges of a burgeoning athlete. “No pain, no gain” has become the life motto of the 16-year-old, who made history becoming the youngest female weightlifter from Armenia in her weight category to win three gold medals in a single day.

Liana began to show interest in sports when she was three. She started with wrestling lessons, but gradually grew more interested in weightlifting. Liana was nine when she tried to enroll in a weightlifting class, but was turned away because of her age. Half a year later, she eventually got her wish and began to train intensively after watching Armenian women weightlifters Nazik Avdalyan and Hripsime Khurshudyan win at international championships. “Although I do not have specific sports idols, Nazik and Hripsime contributed greatly towards my decision to take weightlifting more seriously,” says Liana, who doesn’t imagine her future without weightlifting.

Liana began to compete in international championships in 2015. According to her, that was the most challenging period for her, and even though she didn’t win medals, participation built up her confidence. In September 2017, she brought home gold medals in all three categories at the U15 Girls Competition in Kosovo. In November 2017, Liana became a champion in her weight category at the Armenian National Weightlifting Championship. Liana’s latest achievement was in July 2018, when she won three more gold medals at the U15 and U17 European Weightlifting Youth Championships in Milan after showing 86 kg result in the snatch and 107 kg in the clean and jerk. 

Despite her recent achievements, Liana doesn’t let herself rest. She spends much of her day at the Spartak Athletic Center and the Armenian State Institute of Physical Culture, where she trains with Ashot Danielyan, a distinguished Armenian weightlifter. “All year long we work very hard with the goal to do well in those three or four days of championships. It’s a lot of responsibility but the future depends on the final result,” says Liana.

Liana’s next goal is to win a medal at the 2020 Olympic Games in Tokyo. “Considering Liana’s physical preparedness and diligence, she has great potential to bring home an Olympic medal,” says her coach. Although it’s unclear, whether or not young weightlifters will represent Armenia in the next Olympic Games, Liana continues to embrace all the challenges and strives to reach the maximum of her potential.

Liana thinks she is lucky as the widespread opinion in Armenia that weightlifting isn't proper for young girls has never obstructed her from her aspirations. Her family and friends have always supported her decision in spite of the stigma that sports like weightlifting and wrestling aren’t for girls. "I owe my success to my family as they have always been there for me," says Liana proudly. She believes that gender stereotyping should not prevent young people from doing what they love, and she feels deep admiration for her her friends who are paving the way for other girls in the field of sports. Liana believes that one can be feminine and tough simultaneously.

Although Liana dedicates much of her time to weightlifting, her career goals have not prevented her from living a normal life. She spends what little free time she has with family and friends and has many interests besides sports. “I really enjoy drawing, especially portraits and roses, although I’m not very talented,” she says, her cheeks blushing and her eyes shining with sincere modesty. She also enjoys reading poems and short stories while listening to music. Her friends say Liana is not Liana without two things: sports and music.

Liana has been able to find a balance between being strong and tender. Outside the weightlifting platform, she is delightful, loving and caring. There is shyness and modesty in her gestures, in her polite and elaborate way of speaking, in her attitude towards her friends and her coach. However, once she approaches the barbell, the sweet teenage girl turns into a powerhouse, free of all her insecurities, ready to embrace another challenge.

 

 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

 

 

  • Introspective Armenia: Portraits of Memory

  • Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement
  • The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

  • Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

  • Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին
  • 1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

Subscribe to our mailing list

 

  • Introspective Armenia: Independence Generation 

  • In 2018, a new movement swept across Armenia - the Velvet Revolution. These are the impression and thoughts of the independence generation.  

  • Ինտրոսպեկտիվ Հայաստան. Անկախության սերունդ

  • 2018-ին, մի նոր շարժում ծավալվեց Հայաստանով մեկ ՝ թավշյա հեղափոխությունը: Ներկայացնում ենք անկախության սերնդի հիշողություններն ու մտորումները:  

  • When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

  • Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team