«Բա ձեր աղջիկ-էրեխուն ո՞նց եք տենց մենակ Ամերիկա ուղարկում»։

Երկու տարի առաջ ես կրթաթոշակ շահեցի և հայաստանյան ավագ դպրոցների հազարավոր աշակերտների շարքում ընտրվեցի մեկ ուս.տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսումս շարունակելու համար։ Հենց այդ ժամանակ էր, որ ծնողներս սկսեցին այսօրինակ հարցադրումներ լսել։

Լսելով հաջողությանս մասին՝ շրջապատում ծնողներիս նախ և առաջ հիշեցնում էին աղջիկ լինելուս հանգամաքը։ Սա այն պահն էր, երբ հստակ էր դառնում, թե որտեղ է ավարտվում երազանքը և սկսվում ավանդական համոզմունքներին տեղի տալը։ Հասկացա, որ հասարակության լիիրավ անդամ համարվելու համար խելացի ու նպատակասլաց լինելը քիչ է, պետք էր առնվազն տղա ծնվել։

Սեռերի հավասար իրավունքների համար պայքարը սկիզբ է առել դեռ երկու դար առաջ։ Պայքարի առաջին նվաճումը՝ կանանց ընտրելու իրավունքը, ձեռք բերվեց միայն հարյուր տարի անց։ Երկար տարիներ հավասարության համար մղվող այս շարժումը պարզապես կանանց իրավունքներ է անվանվել, և միայն 1880-ականներին ծնունդ է առել այն տերմինը, որն ավելի ծանոթ է մերօրյա հասարակությանը՝ ֆեմինիզմը։

Պարզելու համար թե ժամանակակից հայկական սոցիալական համատեքստում ինչ են հասկանում ֆեմինիզմ ասելով, տերմինի ստեղծումից ավելի քան 100 տարի անց, որոշեցի զրուցել ծնողներիս սերնդից 10  եւ իմ սերնդակիցներից 10 կանանց հետ: Ուսումնասիրությունս սկսեցի մեր բակից: Այն, ինչ լրագրողական աշխատանքում հարցում էր համարվելու, իմ դեպքում պարզապես մտերմիկ զրույց էր հարևաններիս հետ, որոնց տարիներ շարունակ բարևել եմ, նրանք էլ ջերմորեն արձագանքել՝ բարև, Անուլ ջան։ Զրույցների ընթացքում պարզվեց, որ «ֆեմինիստները կայացած են», «բարձր վարձատրվող աշխատանք ունեն» կամ «կարողանում են իրենց խոսքը հստակ ասել հասարակության մեջ»։ Ծնողներիս սերնդակից կանանց մեծամասնությունն դիտարկելով ֆեմինիզմը որպես սեռերի՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական հավասարության տեսություն, կարծում են, որ այն կիրառելի է բարձր վարձատրվող կանանց շրջանում, որոնք կարող են պայքարել իրավական և գործնական հավասար հողի վրա կանգնելու իրենց իրավունքի համար։ Ինձ բացատրեցին, որ եթե տղամարդն ի վիճակի է այնքան գումար վաստակել, որ ընտանիքը ոչնչի կարիք չունենա, կինը կարող է հանգիստ խղճով զբաղվել միայն տնային գործերով և երեխաների դաստիարակությամբ։

«Տղամարդը ինչի՞ պիտի ճաշի կափարիչը բացի-փակի: Նրա գործը աշխատել ընտանիք պահելն ա: Բա լավ չի՞, որ տղամարդը նենց ա աշխատում, որ իր կինն էլ սաղ կյանք աշխատելու կարիք չի ունենում»,- ասաց զրուցակիցներիցս մեկը։

Ինչ վերաբերում է իմ տարեկիցների պատկերացումներին, ապա այստեղ պատկերն այլ է։ Աղջիկները լսել են ֆեմինիզմի մասին, բայց վստահ չեն՝ դրական է այն, թե՞ բացասական։ «Հա՞։ Ֆեմինիզմն իրավունքների հավասարությու՞նն է։ Ես էլ գիտեի, թե կանայք գերիշխանություն են պահանջում»։

Դեպքերի մի մասում երիտասարդները, տեղի տալով հանրային ճնշմանը, պարզապես դադարել են խոսել իրենց՝ ֆեմինիստ լինելու մասին։ «Առաջ ֆեմինիստ էի, բայց հետո հանձնվեցի, որովհետև ինձ թվում էր, որ մենակ էի պայքարում»։

Խտրական վերաբերմունքի պատմություններ հանդիպում ես ամեն քայլափոխի: 18-ամյա Խանում Գևորգյանը իր կազմակերպած համայնքային ծրագրի ֆինանսավորումն ավելացնելու համար փորձում է դիմել գյուղապետարան։ Իր այս որոշման մասին խոսելիս անգամ նա բախվում ամոթ բառին՝ չէ՞ որ ավանդական հայկական մտածողությամբ աղջիկ-երեխան միայնակ ոչ մի գործ չի կարող ունենալ գյուղապետարանում։ Խանումը, սակայն, համառորեն գնում է գյուղապետարան, քանի որ կառույցը բաց է գյուղական համայնքի բոլոր ներկայացուցիչների համար՝ անկախ սեռից։

Անարդար այս վերաբերմունքն ու շատերի կողմից «աղջիկ» բառը որպես վիրավորանք դիտարկելն է նրան ֆեմինիստ դարձրել։ «Ինձ համար ամենակատաստրոֆիկ արտահայտությունն է, երբ ինձ ասում են՝ ափսոս, որ տղա չծնվեցիր: Ես ընդունում եմ, որ ֆիզիկական և ֆիզիոլոգիական մի շարք տարբերություններ կան կանանց և տղամարդկանց միջև, սակայն չեմ ընդունում, որ կնոջը թերագնահատում են։ Կարծրատիպերն ինձ բարկացնում են և ինքս ինձ ստիպում եմ ամեն րոպե պայքարել դրանց դեմ»,- ասում է Խանումը։

Հասարակական ոլորտում գործունեության հարուստ փորձ ունեցող Լարա Ահարոնեանը կարծում է, որ կանանց համար գեղեցկության գործող չափանիշներն արդեն իսկ անձնապես թերագնահատման տեղիք են տալիս։ Կնոջ դերի մասին խոսելիս Ահարոնեանը նշում է, որ հայ ընտանիքներում տղա երեխայի բացակայությունը բնական երևույթ չի համարվում, ինչը խոսում է հասարակական կյանքում տղային աղջկանից շատ ավելի արժևորելու մասին։ «Հաճախ մարդիկ կարծում են, որ ֆեմիստները պարտադիր պետք է նույնասեռական լինեն և տղամարդկանց ատեն, մինչդեռ ֆեմինիստական շարժման նպատակը երկու սեռերին հավասար հնարավորություններ ընձեռելն է»,- ասում է Ահարոնեանը: «Մարդիկ զարմանում են, երբ իմանում են, որ չորս երեխա ունեմ ու ասում են՝ բայց դու ֆեմինիստ ես: Ես էլ ասում եմ, որ այո, ֆեմինիստ եմ, այդ պատճառով էլ ուզում եմ, որ երեխաներս ապրեն հասարակությունում, որում չճնշվեն սեռի կամ գենդերի պատճառով: Շատերն ասում են, որ մայրիշխանություն եմ ուզում, բայց ինձ համար մայրիշխանությունն ու հայրիշխանությունը նույնն են, և իշխելը չէ ֆեմինիզմի նպատակը, այլ, առհասարակ, խտրականության վերացումը: Ըստ նրա՝ Հայաստանում ֆեմինստները շատ են աշխատում կնոջ կամքը ցանկացած պարագայում հաշվի առնելու ուղղությամբ։

Վերադառնալով երկու զրուցակիցներիս՝ նշեմ, որ չնայած տարիքային տարբերությանը, և՛ Լարա Ահարոնեանը, և՛ Խանում Գևորգյանը փաստում են, որ կանանց մոտ թերարժեքության բարդույթի ձևավորումը սկսվում է վաղ մանկությունից, երբ աղջիկներին սովորեցնում են, որ իրենք նուրբ են, փխրուն, որ իրենց չի կարելի տղաների հետ խաղալ, եթե այլ աղջիկներ չկան, որ եթե տղամարդը կարծիք է արտահայտում, ապա կինը չպետք է հակադարձի։ Բացի այդ, ըստ Ահարոնեանի, աղջիկներին շրջազգեստ են հագցնում և բացատրում, որ իրենց ծառ բարձրանալ չի կարելի, իսկ տղաներին հագցնում են տաբատ և նետում ցեխերի մեջ, որպեսզի կոփված մեծանան։ Եւ երբ կինը բռնության է ենթարկվում, առաջինը հարցնում են՝ «Բա ի՞նչ էր անում էդ ժամին էնտեղ», կամ՝ «Ինչի՞ էր էդքան կարճ հագել»։ Բայց ի՞նչ կապ ունի՝ բռնարարն է սխալը»,- նշում է Ահարոնյանը։ 

16 տարեկանում ես առաջին անգամ հասկացա, որ սեռով պայմանավորված խտրականությունը բարդագույն արգելքների պատճառ կարող է դառնալ։ Ծրագրում, որում ես հաղթողներից մեկն էի, աղջիկների թիվը տարիներ շարունակ գերակշռել է, ինչը խոսում է նրանց համառ և պատրաստակամ լինելու մասին։ Ես չեմ ծխում և մազերս կապույտ* ներկելու մտադրություն չունեմ, սակայն իմ ճանապարհին էլի են խտրականության դեպքեր հանդիպել։ Հաճախ մտածում եմ, թե ինչ կլինի, եթե կրկին բախտորոշ վճիռ կայացնելու խնդրի առաջ կանգնեմ։ Իսկ ի՞նչ է անելու հաջորդ 16 տարեկան աղջիկը՝ բախվելով այն անտեսանելի պատին, որը կառուցել է հասարակությունը. մի՞թե նա տեղի է տալու ավանդական մտածելակերպին, թե՞ գրանցվելու է ևս մեկ հաղթանակ՝ հօգուտ սեռերին տրված հավասար հնարավորությունների։

 *Հղում Ասյա Խաչատրյանի անվան հետ կապված սկանդալին։ Ասյան ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ոստիկանների կողմից ֆիզիկական և հոգեբանական ճնշման է ենթարկվել կապույտ մազերի, ուշ ժամին քայլելու և ծխելու համար։ Դեպքը քննադատության լայն ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանում, հատկապես առցանց տիրույթում: Մարդկանց մեծ մասը քննադատում էր Ասյային հայ աղջկան ոչ վայել պահվածքի համար։ 

“How can you send your female child away on her own like that?”

I won a scholarship two years ago. Among thousands of high school students from Armenia, I was chosen to spend an academic year in America. And that is when my parents had to face similar questions.

Hearing of my achievement, people felt the urgency to remind my parents of the fact that I was female. And this was the moment when it became clear where achieving your dream through hard work ends and paying dues to convention begins. The moment when it became clear to me that to be a full member of society, it was not enough to be smart and goal oriented, one had to also be born male.  

The struggle for the equality of the sexes officially began two centuries ago, and its first considerable achievement came a century on, with the women’s vote. For the longest time, this struggle for equality was called women’s rights and only in the 1880-s did the term Feminism enter use.

I wanted to find out what Feminism has come to mean in the contemporary Armenian social context for the 52.98 % of my country’s population, i.e., the female contingent, more than 100 years after the term was coined. I set out to talk to ten women from my parents’ generation and ten from my own.

I started my enquiry from my own backyard, That which in journalism would be called vox populi in this case was a with casual conversations with neighbors whom I have said hi to all my life and they have warmly responded, Hi, Anul jan.

I found out that feminists are “self-actualized,” have “well-paying jobs,” or “are able to get their opinions heard in society.” For so many of my parents’ generation, Feminism as the theory of the political, economic, and social equality of the sexes is only applicable for women of certain economic standing who are able to fight for their right to stand on equal legal and business grounds with men. It was relayed to me that if men are able to provide for the needs of the family, women can dedicate themselves to housework and to raising children with a clear conscience.

“What business does a man have in the kitchen? His job is to work and provide for the family. Wouldn’t it be better if the husband made enough and his wife did not need to hold a job in her life?” I was told during one of these chats.

As for what my own generation makes of Feminism, the picture here is different. The girls can not make up their minds-- is it a positive thing or not so much? “Feminism is about equal rights? I  thought it was about women demanding dominance.”

I also learned that often, succumbing to public opinion, young women stopped talking about Feminism, “I was a feminist, then I gave up because it felt like I was fighting alone.”

You stumble upon stories of discrimination at every step. When she was 18, Khanum Gevorgyan wanted to appeal to the village municipality for additional funding for one of her social projects. And even when she wanted to give back to her community she had to hear the word “shameful”. What business could a girl have going to the municipality on her own? But the municipality is there for all, regardless of sex, and Khanum went anyway.

This biased behaviour and the derogatory use of the word “girl” by so many is what pushed Khanum to call herself a feminist. “For me, it is catastrophic to hear people say that it is a shame I was not born a boy. I know there are physical and physiological differences between men and women, but I can not tolerate it when women are undermined. Stereotypes make me angry and I compel myself to fight them every waking minute,” says Khanum.

A hands-on member of civil society, Lara Aharonian, who heads the Women’s Resource Center, points out that the beauty standards set for women are already cause for women to undermine themselves.  As for the role of women in society, most often, not having a son is considered a misfortune in an Armenian family. This speaks volumes about how society prefers boys to girls. “People also often believe that feminists are gay and hate men, meanwhile the whole point of the Feminist Movement was to achieve equality of opportunity between the sexes,” says Aharonian. “People are often surprised when they find out that I have four children-- but you are a feminist, they say. And I say, yes, I’m a feminist and I want my children to live in a world where people are not oppressed because of gender. Many believe that I want to establish a matriarchy but matriarchy and patriarchy are the same thing to me. Feminism is not about dominance, it is about getting rid of discrimination.” In Armenia, feminists are fighting to have women's opinions be taken into consideration in any situation.

Both Gevorgyan and Aharonyan, despite the age difference, insist that the feeling of inferiority in women takes its roots in childhood, when girls are thought to be delicate, fragile; they can not play with boys unless there are other girls playing also; that when a man expresses an opinion it is not appropriate for women to disagree. Aharonian gives an example: Girls are put in dresses and told they can not climb trees, boys wear pants and are encouraged to play in the mud (Let him toughen up). And when a woman is assaulted, the first thing people ask is, 'Why was she there at such a late hour?' or 'Why was her outfit so short?' - What does it matter? The fault lies with the perpetrator," says Aharonian.

At 16 I learned that gender discrimination can be the cause of complex problems. At the program where I was one of the scholarship recipients, the number of female laureates has for years been larger than that of male recipients, which is evidence of our hard work, stubbornness and proactiveness.

I do not smoke, and do not intend to dye my hair blue* but discrimination finds me anyway. I often wonder, what would happen when I’m standing at a fork in the road again? What would the next 16-year-old do when she hits the invisible wall built by society? Will she succumb to “tradition” or will the equality of the sexes score one more poin. 

 

 

 
*Reference to Asya Khachatryan’s story who was subjected to psychological and physical police pressure  in Artsakh (Nagorno Karabakh) for having blue hair, smoking and walking late at night. the story was widely discussed, especially on social media. Asya was criticized for not behaving like a proper Armenian girl.    
 

This project is funded in part by a grant from the United States Department of State. 

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. Thirty years later, a new movement swept across Armenia - the Velvet Revolution. These are the memories and voices of the independence generation.

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 30 տարի անց, մի նոր շարժում ծավալվեց Հայաստանով մեկ ՝ թավշյա հեղափոխությունը: Ներկայացնում ենք անկախության սերնդի հիշողություններն ու մտորումները: 

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team