«Դեռ ուսանողական տարիներից, արվեստագետի համար խնդիր է, որ բոլոր նյութերը, որ հարկավոր են նկար ստեղծելու համար, բավական թանկ են, ու 16-17-ամյա երիտասարդի համար դժվար է այդ գումարը գտնել. այսպես էլ սկսվում է երիտասարդ նկարիչների կարիերան»,- բացատրում է նկարչուհի Յուլիա Մեյֆեյրը, որն այժմ մատուցող է աշխատում: Նա չի հիշում իր կյանքում մի շրջան, երբ չի նկարել, այնուամենայնիվ դեռ համալսարանական տարիներից գիտակցել է, որ նկարչությամբ իրեն ապահովել չի կարողանա:

Քանդակագործ Էդգար Հովհաննիսյանը ևս հրաժարվել է արվեստը որպես մասնագիտություն դիտարկել: Բանակային կյանքը, ցավոք, ընդմիջել է ակտիվ ստեղծագործելու ու որպես արվեստագետ կատարելագործվելու ընթացքը: Նա շարունակում է ստեղծագործել, բայց ոչ աշխատանքային ժամերին. Էդգարն այժմ ատամնատեխնիկ-կերամիստ է:

Արվեստագետների` արվեստը որպես մասնագիտություն չդիտարկելու պատմություններն այնքան հին են, որքան ինքը` ժամանակը: Պատճառները, իհարկե, տարբեր են, սակայն դասական դեպքը եղել և մնում է երիտասարդ արվեստագետի բավականաչափ չվաստակելը:

Մի քանի ցուցասրահների շրջանում մեր ոչ ներկայացուցչական հարցումը փաստում է, որ ցուցադրություններում նախապատվությունը սովորաբար տրվում է տարիքով ավելի մեծ, փորձառու արվեստագետներին, անկախության սերնդի աշխատանքները համեմատաբար քիչ են ներկայացված: Հարցված ցուցասրահներից շատերում վերջիններիս աշխատանքներից ընդհանրապես չկան: Մի քանիսում էլ ցուցադրվող նմուշների մոտ 25%-ն են միայն երիտասարդ արվեստագետների գործեր:

Կոմերցիոն ցուցասրահներում ցուցադրվելը, պարզ է, հեշտ գործ չէ, ու երիտասարդ արվեստագետները այլընտրանք են գտել` «ոչ ավանդական պատեր»: Երևանյան «Քենվըս» սրճարան-ցուցասրահի հիմնադիր տնօրեն Հասմիկ Խաչատրյանն ասում է, որ տարածքն ի սկզբանե նախատեսված է եղել միայն երիտասարդ արվեստագետների աշխատանքները ներկայացնելու համար: Նրանք ժամանակ առ ժամանակ նույնիսկ ուսանողների գործեր են ցուցադրում:

«Արթբրիջ» գրախանութ-սրճարանի ցուցասրահն այս հայեցակարգի մեկ այլ օրինակ է: Արթբրիջում  պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդես-վաճառքներ, ցուցադրվում են և՛ փորձառու, և՛ սկսնակ արվեստագետների աշխատանքներ: Ինչպես նշում է սրճարանի տնօրեն Շաքե Հավանը, արվեստի գործերի ընտրությունը դեմոկրատիկ է. արվեստագետները զանգում են, հերթագրվում, ապա, երբ ժամանակը գալիս է, ցուցադրվում են: Ինչ վերաբերում է արվետագետների և այլ մասնագիտությունների տեր մարդկանց միջև տարբերություններին, տիկին Հավանը նշում է, որ «եթե թարգմանիչն իր հանձնարարության մեջ ձախողում է, ապա նա կարող է քննադատվել, իսկ սխալը` շտկվել, բայց նկարն անհատական է, ավարտուն կտավի վրա անհնար է ուղղումներ կատարել»: Հավանը համոզված է, արվեստը որպես մասնագիտություն չի տարբերվում մյուս մասնագիտություններից: Հետադարձ հայացք ձգելով սրճարանի անցած տարիներին նա պնդում է, որ արվեստը ճիշտ այլ ինդուստրիաների նման է:

Մինչ Քենվըսի և Արթբրիջի նման նախաձեռնությունները փորձում են երիտասարդ արվեստագետների հետ համագործակցության ընդհանուր եզրեր գտնել, արվեստի կուրատորների համար խնդիրն ավելի խորքային է:

Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ, կուրատոր Նազարեթ Կարոյանը շեշտում է, որ արվեստի ինդուստրիայի խնդիրը երիտասարդների մեջ չէ, այն արվեստի տնտեսության` հատկապես ցուցասրահների պակասի մեջ է:

«Խորհրդային տարիներին արվեստագետները գաղափարական և քաղաքական խնդիրներ ունեին և բացահայտորեն չէին կարող ինքնարտահայտվել,- բացատրում է Կարոյանը:- Այսօր, ճիշտ է, այդ խոչընդոտը չկա, սակայն տնտեսական խոչընդոտներ են առկա և նախկին խնդիրներին համարժեք ազդում են արվեստագետի ստեղծագործության վրա»:

Կուրատոր Թերեզա Դավթյանն իր վերջին ցուցադրություններում հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ արվեստագետներին ու փորձում բացահայտել նրանց գործերը։ Թերեզան պատմում է. «Վերջին ցուցահանդեսներում փորձել եմ նրանց հնարավորություն տալ, որ ցուցադրվեն ավագ սերնդի հետ, բայց, ասեմ, բավական ամբիցիոզ են, ավագներին չգիտեն, ավագները նորերին չգիտեն: Ես փորձում եմ իմ ցուցահանդեսներում միավորել բոլորին, որ ճանաչեն իրար: Դաշտը փոքր է, խնդիրները շատ, բայց մենք բոլորս պետք է դա լուծենք, ոչ մեկը մեր փոխարեն դա չի անի»։

Կարոյանը գտնում է, որ արվեստագետների խնդիրների մի մասը պայմանավորված է նրանց մասնագիտական պատրաստվածության, հնարավորությունների, լեզուների իմացության, պրակտիկայի պակասի հետ: Վերջին 15 տարիներին նա զբաղվել է Հայաստանում կուրատորական մշակույթի զարգացմամբ, որպեսզի «արվեստի քննադատների մասնագիտական ուժեղացումը բերի արվեստագետների ուժեղացման»: Փոխգործակցության մշակույթի զարգացումից օգուտ կքաղեն և՛ արվեստագետները, և՛ կուրատորները։ Փորձի փոխանակումը կարող է նկատելի փոփոխություններ բերել արվեստի ինդուստրիա։

Թերեզայի համար կուրատոր-արվեստագետ ակտիվ համագործակցությունը խնդրի լուծումներից մեկն է միայն: Մեկ այլ լուծում է շատ ցուցահանդեսներ կազմակերպելը, և բնավ էլ պետք չէ քմահաճ լինել գործերի ընտրության հարցում: Անհրաժեշտ է ցուցադրել այն, ինչ կա: Երիտասարդ արվեստագետի համար կարևոր է նաև իրականության հետ կապը պահելը, ժամանակի զարկերակը զգալը: Արվեստագետների մեջ փոխզիջման գնալու հատկություն ձևավորելը համագործակցությունների հանդեպ բաց լինելն է: Ու անհամաձայնությունները կարելի է լուծել նրբորեն, որպեսզի չտուժեն հենց իրենք` արվեստագետները:            

Կարոյանը նշում է, որ պետությունը ևս արվեստի ինդուստրիայի զարգացման մեջ կարող է իր մասնակցությունն ունենալ։ Եթե շահավետ պայմաններ ստեղծվեն, անհատները կձգտեն ներդրումներ կատարել արվեստի ինդուստրիայում, ինչը իր հերթին կհանգեցնի ավելի շատ արվեստագետների ներգրավման և նոր ցուցասրահների բացման: «Երիտասարդի հետ գործ ունենալ` նշանակում է լինել որոշակի իմաստով պայծառատես, երիտասարդի մեջ տեսնել պոտենցիալ»:

Տարածքների ու ցուցասրահների սակավության, նյութերի թանկության և նման շատ հարցերից առավել արվեստագետներն ու կուրատորները հանրության կողմից վերաբերմունքի փոփոխություն են ակնկալում. խնդիր, որը ո՛չ ֆինանսական է, ո՛չ էլ տնտեսական: «Արվեստի ընկալումը պետք է դաստիարակվի փոքր հասակից և շարունակի մարդու հետ քայլել կյանքի բոլոր փուլերի ընթացքում»,- եզրափակում է երիտասարդ արվեստագետ Էդգար Հովհաննիսյանը: Նա հույս ունի, որ մի օր մարդիկ կգնեն արվեստի գործեր դրանք գնահատելով, և ոչ թե որպես կահույքը լրացնող աքսեսուար դիտարկելով:

 

 

EVN Report discusses the election campaign and the process of the vote on Election Day in a series of Facebook Live interviews. 

Interviews dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement 

 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

 

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team