Հայելու երկու կողմից

EVN Report-ի համար այս վերլուծականում հոգեբույժ Արամ Հովսեփյանը գրում է Հաայաստանի սահմանամերձ համայնքներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքների առաջ ծանրացած խնդիրների մասին: Այս համայնքներում, գլխավորը գոյատևելն է, զգացմունքները միշտ էլ կարելի է զսպել, հետաձգել մինչև ավելի լավ ժամանակներ։

Երեխաների հանդեպ միջսերնդային բռնության կանխարգելումը Հայաստանում

Վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայաստանում երեխաների դեմ բռնության հարցին նվիրված համաժողով. թեմա, որի մասին հաճախ չի խոսվում։ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը, որին մասնակցել է երկրում բնակվող 8000 տնային տնտեսություն, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվող երեխաների թիվը խիստ տագնապալի է գնահատում։

Ինչու են կոռումպացվածները սարսափում անցումային արդարադատությունից

Ի՞նչ է անցումային արդարադատությունը և որն է դրա նպատակը։ Արդյո՞ք այն կիրառելի է Հայաստանի դեպքում, ինչպես իրավական-սահմանադրական, այնպես էլ քաղաքական համատեքստում։ Ինչու՞ անցումային արդարադատություն կիրառելու առաջարկը հիստերիա առաջացրեց թե՛ Հայաստանի հանրապետական կուսակցության և թե՛ նախկին վարչակարգերին լոյալ ընտրախավի շրջանում։

1 9 10 11 12 13 18

EVN Youth Report 

Քաղաքական էստետիկա եւ Երեւանի արձանները

Եթե փորձենք ուսումնասիրել, թե քանի հուշարձան է Երևանի տարածքում տեղադրվել, իսկ հետո ապամոնտաժվել, ապա մոտավոր պատկերացում կկազմենք անկախացումից ի վեր երկրում քաղաքական ու գաղափարախոսական փոփոխությունների մասին։ Երևանում անկախացումից հետո տեղադրվել է 51 արձան ու կիսանդրի:


All rights reserved by EVN Report