Հանքարդյունաբերությունն արդյունաբերության այն սակավաթիվ ոլորտներից է, որն անխուսափելիորեն կարող է առանձնահատուկ  ազդեցություն ունենալ Հայաստանի ապագայի վրա։

Հանքարդյունաբերության ներուժը կարող է բացառիկ  ազդեցություն թողնել երկրում տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև  տարածաշրջանի զարգացման վրա:

Այնուամենայնիվ, օրենսդրական բացերը, ազդեցության գնահատման,  մշտադիտարկման (մոնիտորինգի) և համապատասխան քայլերի գործադրման անբավարար մակարդակը վտանգներ են պարունակում:

Հայաստանը քաղաքային խիտ բնակչությամբ և փոքր հողատարածքով  երկիր է․ այս առումով՝ շրջակա միջավայրի, հասարակության, տնտեսության և աշխատողների իրավունքների վրա ազդեցությունները կարող են բազմապատկվել՝ դառնալով   ճակատագրական կամ աղետալի։

Հայաստանում, հանքարդյունաբերության քաղաքականություն մշակելիս, մի քանի արմատական հարցեր են առաջանում, որոնք պարտադիր կարգով պետք է  հնչեցնել: Որո՞նք են այն մարտահրավերները, որոնք հարկադրում են  Հայաստանում ծավալել հանքարդյունաբերություն: Ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրի, տնտեսության, սոցիալական խնդիրների, ինչպես նաև  աշխատողների իրավունքների վրա։ Արդյոք հանքարդյունաբերությու՞նն է այն որորտը, որը պետք է տնտեսական զարգացում խթանի  ցեղասպանություն վերապրած, սովետական պլանային տնտեսություն, Արցախյան պատերազմ, բնական աղետներ, աղքատություն և կոռուպցիայի մարտահրավերներ հաղթահարող  Հայաստանում, և արդյոք այն արդարացված է: Արդյոք Հայաստանը համաշխարհային և տեղական   շուկայում բնական ռեսուրսների շահագործման «պատասխանատվություն»  է ստանձնել։ Չկա՞ն արդյոք այլ ոլորտներ, որոնք կարող են ավելի մեծ տնտեսական և սոցիալական արդյունքներ ապահովել՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցություն գործելու: Սրանք առանցքային  հարցերի մի մասն է միայն, որ պարտավոր են  հաշվի առնել Հայաստանում հանքարդյունաբերության համապարփակ քաղաքականություն մշակող պատասխանատուները:

Գնահատելի են  հանքարդյունաբերության ոլորտում ֆինանսական թափանցիկության բարձրացմանն ուղղված՝ նոր կառավարության  ձեռնարկած որոշ քայլերը։ Գնահատելի է նաև  հանքարդյունաբերության ոլորտի անցած երկու տարիների  քաղաքականության ուսումնասիրության նախաձեռնությունը, ինչպես նաև ընթացքում գտնվող  երեք տարբեր ծրագրեր, որոնք անդրադառնում են Հայաստանում հանքարդյունաբերության ծավալման հեռանկարներին։

  • Հայաստանի տնտեսության վրա հանքարդյունաբերության ոլորտի ազդեցության վերաբերյալ անկախ ուսումնասիրություն․ (պայմանագիրը կնքված է)։

  • Հայաստանի սոցիալական խնդիրների և շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ոլորտի ունեցած ազդեցության վերաբերյալ անկախ ուսումնասիրություն․ (նախագծային փուլում է)։

  • Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության ճանապարհային քարտեզ․ Արդյունահանող արդյունաբերության  թափանցիկության նախաձեռնություն (ԱԱԹՆ)․ (երկամյա ծրագիր, որը դեռ չի մեկնարկել)։

Անշուշտ, այս  ծրագրերը ողջունելի են, սակայն կան մի շարք հրատապ խնդիրներ, որոնք   անմիջական գործողություններ են պահանջում, իսկ երկու տարին երկար ժամանակ է:

Ինչևէ,  ՀՀ կառավարությունը հայտարարել է  հանքարդյունաբերության ոլորտի իր քաղաքականության  վերատեսության մտադրության մասին, իսկ Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնությունը(1)  վերջին տարիներին  մի քանի ուսումնասիրություններ է պատվիրել անկախ միջազգային և տեղական փորձագետների՝   գնահատելու հանքարդյունաբերության ազդեցությունը բնության պահպանության, տնտեսության, ինչպես նաև սոցիալական և աշխատանքային իրավունքների վրա։

Այս ուսումնասիրությունները զետեղված են և հասանելի  ՀՕԲՆ-ի կայքէջում:

Սրանք, ինչպես նաև Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ իրականացված մի շարք կարևոր  հետազոտություններ, էական նախադրյալներ են ապահովում Հայաստանում գիտականորեն հիմնավորված, պատասխանատու և լուրջ  հանքարդյունաբերական քաղաքականություն իրականացնելու համար։

Այնուամենայնիվ, համապարփակ հանրային քաղաքականության իրականացման և զարգացման համար պակասում է մի կարևոր բաղադրիչ․ դա   շահագրգիռ կողմերի թափանցիկ և  ներառական խորհրդատվական գործընթացն է։

2018 թ.հոկտեմբերից  սկսած ՀՕԲՆ-ը նախաձեռնել է քաղաքացիական հասարակության խորհրդատվության գործընթաց, որի նպատակը հանքարդյունաբերության համապարփակ քաղաքականության ուղղությամբ առաջարկությունների  մշակումն է: Այս գործընթացը թափանցիկ է և ներառում է ներկայացուցիչներ գիտական շրջանակներից, շահագրգիռ քաղաքացիական հասարակությունից և տեղական համայնքներից։

Այն  թույլ է տալիս բոլոր մասնակիցներին  նպաստել, աջակցել և ազդեցություն ունենալ համախոհության վրա  հիմնված հանքարդյունաբերական քաղաքականության իրականացմանը:

Քաղաքացիական հասարակության այս ոլորտի  մի շարք խմբեր, այդ թվում «Հայկական Բնապահպանական ճակատը», «Քաղաքացիական ձայնը»,  «ԷկոՁայնը», ինչպես նաև այնպիսի փորձագետներ, ինչպես Երևանի պետական համալսարանից դոկտ․ Հարություն Մովսիսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնից» Ալեն Ամիրխանյանը, իրենց նշանակալի ներդրումն են ունեցել  ՀՕԲՆ-ի պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականության մշակմանն ուղղված աշխատանքներում:

Համատեղ աշխատանքի արդյունքում հանգել ենք  մի շարք առարկայական, հիմնավոր մտահոգությունների, որոնց մի մասը ներկայացված են ստորև․ 

Բնապահպանական

  • Հանքարդյունահանման լիցենզիա ունեցող որոշ կազմակերպություններ պնդում են, որ, Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) տեխնիկական անճշտությունների պատճառով, հատկացված հողատարածքները միաժամանակ      հանդիսանում են նաև Հայաստանի ազգային պարկի մաս։

  • Թեև օրենսդրական պահանջ է, որ  շահագործումից առաջ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում  (ՇՄԱԳ) իրականացվի, սակայն չափորոշիչները բավարար մշակված չեն և, անկախ փորձագիտական  գնահատում կատարելու փոխարեն, հանքարդյունահանողներն իրենք են այն իրականացնում։

  • Հայաստանում որոշ պոչամբարներ  չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին․ չկան վերջիններիս  նախագծման, հաստատման և գնահատման հստակ կարգեր և չափանիշեր։  

Տնտեսական

  • Պատշաճ գնահատում չի կատարվել՝ պարզելու, թե հանքարդյունաբերությունն   ինչ տնտեսական ազդեցություն կունենա տվյալ տարածքների գյուղատնտեսության և  զբոսաշրջության վրա։

  • Հայաստանում հանքարդյունաբերության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների  փոխհատուցումն անբավարար է։

  • Հայաստանում չկա անկախ հիմնադրամ, որը կփոխհատուցի  հանքարդյունաբերության արդյունքում պետության սպասվող ծախսերը։

Սոցիալական

  • Հողում, ջրում և օդում  ծանր մետաղների և թունավոր էլեմենտների առկայությունը, որոնք հետագայում հայտնվում են նաև սննդային շղթայում, բարձրացնում է հանրային առողջությանը հասցվող ռիսկերը։

  • Հակառակ օրենսդրական պահանջին, Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունների կողմից առողջության վրա ազդեցության գնահատումներ (HIA/ԱԱԳ) չեն իրականացվում՝ համապատասխան  ընթացակարգերի բացակայության պատճառով։

Աշխատանքային իրավունքներ

  • Հայաստանում  արտադրական պատահարներն ավելի շատ հանդիպում են   հանքարդյունաբերական շրջաններում։

  • Չեն իրականացվում աշխատանքի անվտանգության պարտադիր վերապատրաստման ծրագրեր, որոնք էապես կարող են կրճատել  աշխատանքային վթարների թիվը։

  • Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների բարձր պաշտոններում տեղացիները սակավ են, նույնքան հազվադեպ են նրանք առաջադրվում կառավարչական պաշտոններում։

Վերոնշյալը  Հայաստանում հանքարդյունաբերական գործունեությանը վերաբերող քաղաքացիական հասարակության մտահոգությունների  փոքր մասն է միայն:

նույն թեմայով 

Պետության ձախողումները հանքարդյունաբերության ոլորտում․ դասեր Հայաստանի ապագայի համար

EVN Report-ի համար իր առաջին հոդվածում Ալեն Ամիրխանյանն անդրադառնում է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներկայիս վիճակին՝ հանքարդյունաբերության կառավարման, թույլտվությունների տրամադրման, որոշումների կայացման, օրենսդրության բարեփոխման, ինչպես նաև ստանդարտների մոնիտորինգի գործընթացների առանձնահատկություններին:

Subscribe to our mailing list

Առաջիկա շաբաթների ընթացքում ՀՕԲՆ-ը  կնախաձեռնի քաղաքացիական հասարակության  և գիտական շրջանակների հետ խորհրդակցությունների վերջին փուլը, որի արդյունքները կնպատակաուղղվեն Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականության մշակմանը։

Անկասկած, հանքարդյունաբերության ոլորտի  խնդիրների մեծ մասը նախորդ կառավարությունների վարած քաղաքականության արդյունքն  է։

Այն իրականացվել է բիզնես շահերի առաջնահերթությամբ և պայմանավորված է եղել կարճաժամկետ տնտեսական շահով:

Այսպես, 2015 թ. օգոստոսից մինչեւ 2017 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունն արգելել էր բնապահպանական տեսչական ստուգումները՝ այդպիսով կանխարգելելով Լոռիի տարածաշրջանի վրա Թեղուտի հանքավայրի բնապահպանական վնասների պատշաճ գնահատումը։

Բնականաբար, արգելքը դրվել էր բիզնեսը վարչական և բյուրոկրատական խոչընդոտներից պաշտպանելու համար:

Ավելի վաղ, 2014 թ. նոյեմբերին Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հաստատեց Ամուլսարի հանքավայրի շահագործման  թույտվությունը, չնայած բավարար հետազոտություններ չէին իրականացվել՝ պարզելու Ջերմուկի և Սևանա լճի ջրի որակի վրա հանքավայրի հնարավոր ազդեցությունը։

Կառավարության վարած նման քաղաքականության արդյունքում է, որ հասարակությունը վստահություն չունի և չի հավատում, որ հանքարդյունաբերության ոլորտի քաղաքակաությունը կսպասարկի հանրային շահը:

Վերջերս, Բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի   ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից հեռացումը նույնպես հանրության շրջանում մտահոգություններ առաջացրեց:

Իրավաբանական կրթությամբ,  բնապահպանական ակտիվիստ Գրիգորյանը  պատասխանատու հանքարդյունաբերության ջատագովներից էր:

Նա, մինչև 2019 թ. աշխատանքից հեռանալը, պիտի ներկայացներ Հայաստանի խոշորագույն հանքավայրի՝ Քաջարանի տեսչական  գնահատման արդյունքները։ Կառավարությունը որպես իր քայլի հիմնավորում նշեց հենց Գրիգորյանի գործելաոճը։

Ինչ էլ  լինի իրական դրդապատճառը, հասարակության վստահության գործոնը դեպի կառավարության հանքարդյունաբերական քաղաքականությունը կարող է իսկական մարտահրավեր դառնալ Փաշինյանի կառավարությանը:

Եթե Փաշինյանի կառավարությունը հավատարիմ է  պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականություն իրականացնելու և  նոր Հայաստան կառուցելու իր խոստումին, ապա անխուսափելիորեն պետք է հավասարակշռի  քաղաքացիական հասարակության, հանրության ակնկալիքներն ու բիզնես շահը։

 

 

------------------------------------------
(1)  Հանքարդյունաբերական օրենսդրության բարեփոխումների նախաձեռնությունը (ՀՕԲՆ) նպատակ է հետապնդում հիմնավորել, թե որքանով է Հայաստանում հանքարդյունաբերությունը  շահեկան երկրի և տեղական համայնքների համար:
Նրա հիմնական գործառույթներն են՝ հետազոտությունները, շահագրգիռ կողմերի խորհրդատվությունը, քաղաքականության մշակումը, հանրային իրազեկումը, հաղորդակցությունը, շահերի պաշտպանությունը։ ՀՕԲՆ-ը գործում  է Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնում:


 

EVN Report discusses the election campaign and the process of the vote on Election Day in a series of Facebook Live interviews. 

Interviews dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement 

 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

 

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team