Նա զանգահարեց ինձ ուշ երեկոյան, անչափ հուզված ձայնով և ասաց, որ շտապ ուզում է հանդիպել ու խոսել ինձ հետ։ Մերժել չէի կարող, կնոջ ձայնի ելևէջները հուշում էին, որ սահմանային վիճակում է, և ցանկացած մերժում՝ կարող էր կյանք արժենալ։


Առավոտյան հանդիպեցինք։ Միջին տարիքի, նրբամարմին ու հյուծված, տառապանքի ու նվաստացման երկարատև բեռն աչքերում կինը նախ ներողություն խնդրեց, որ ինձնից առնվազն մի քանի ժամ պետք է խլի, սակայն պարտավոր է սկսել հենց սկզբից՝ մանկությունից, այլապես ես չեմ հասկանա, թե ինչի միջով է ինքն անցել։ Ու սկսվեց մի դաժան ու երկարաշունչ պատմության նախերգանքը։

- Չորս երեխա էինք, շատ բարեկեցիկ կյանքով ապրող, ոչնչի կարիք չունեինք, հայրս շատ լավ էր վաստակում, իսկ մայրս, որը գրագետ ու հեզ կին էր, միշտ տանն էր։ Մեր դասերին էր հետևում, տան մաքրությունն ու փայլին, որը հասցված էր կատարելության, յուրաքանչյուր ներս մտնող՝ նախանձով  ու ակնածանքով ասում էր, թե ինչ երջանիկ ենք մենք։ Դպրոցում լավ էի սովորում, գեղեցիկ էի ու աչքի ընկնող։ Դուք էլ չէ՞ մտածեցիք, թե ինչ լավ մանկություն եմ ունեցել, Զառա ջան, բայց կար այդ ամենի հակառակ կողմը, որը ես չէի տեսնում, կամ, մի գուցե տեսնում, բայց չէի տեսնում, կամ չէի կարող տեսնել, քանի որ չէի գիտակցում։ Հայրս շատ խիստ մարդ էր, տուն մտնելուն պես բոլորս պետք է կազմ-պատրաստ դիմավորեինք նրան, իսկ մայրս, երբ մոտենում էր նրա տուն գալու ժամանակը, այլայլվում էր, ողջ մարմնով ձգվում ու ցնցվում։ Ես դա վերագրում էի արտառոց հարգանքին, բայց մի օր, երբ տեսա միջանցքում ընկած մորս անշնչացած մարմինը, վերագիտակցեցի, թե ինչ էր կատարվում իրականում մեր տանն ու որքան դաժան էր վարվել նա ինձ, քրոջս, երկու եղբայրներիս կյանք տված կնոջ հետ։

Վերադարձա դպրոցից․․․Ոստիկանությունը զննում էր մորս կապտուկների մեջ թաղված մարմինը, իսկ հայրս՝ հոնքի մի ծայրն անգամ չշարժելով պնդում էր, որ կինն իրեն դավաճաել է։ պատմում էր, թե ինչպես է հետևել մորս ու պաչզել, որ նա կապված է ինչ-որ տղամարդու հետ, որ նրանք հաճախ հանդիպում էին․․․

Լսում ու չէի պատկերացնում, թե ե՞րբ, ու՞մ հետ, ինչպե՞ս կարող էր մայրս այլ տղամարդու հետ լինել, եթե տնից դուրս գալու իրավունք չուներ, անգամ դպրոց մեզ չէր ուղեկցում, խանութ չէր գնում մենակ։ Ապրում էինք սեփական տանը՝ բարեկամների տներով շրջապատված մի բակում։ Բայց հորս հեղինակությունը ներսումս լռեցնում էր բոլոր հարցերը, թույլ չէր տալիս կասկածի տակ դնել նրա խոսքերը։ Պապանձված-նստած էի խոհանոցի աթոռին, երբ հարևան տանն ապրող մեր ազգականը մտավ ներս ու ասաց, որ կարող եմ իրենց տուն գնալ, որպեսզի  չլսեմ ու չհուզվեմ, շեղվեմ այս ամենից։ 11 տարեկան էի, վազեցի մտա իրենց բակ։ Տանը միայն հարևանի ավագ որդին էր, որը բակում ավտոմեքենան էր բզբզում։ Տեսնելով ինձ արագ բռնեց ձեռքս ու տուն մտցրեց։ Մի պահ ներքին դիմադրություն զգացի, կարծես վտանգի ազդակ լիներ, սակայն խիստ հուզաված, շփոթված վիճակում՝ չէի գիտակցում, ինչ է կատարվում։ Նա ինձ արագ շպրտեց բազմոցին, կողպեց դուռն ու վրայիցս պոկեց ճերմակ զուգագուլպաներս։ Վախից կարկամել էի, արցունքները հորդում էին, փորձեցի ճչալ, բայց պինդ փակեց բերանս ու անասելի ցավ՝ ոտքերիս արանքում, կարծես մեջտեղից պատռեին ինձ։

Բերանս  էնքան պինդ էր բռնել, որ շունչս կտրվում էր։ Ցավից թպրտում էի, ոռնում էի վիրավոր գազանի պես, բայց ինքը շարունակում էր ու պրծնելուն պես վեր կացավ, վրաս շպրտեց տրուսիկս ու կալգոտկես, ու սպառնաց․ "Փորձվես մեկին ասես, սաղն էլ գիտեն, որ մերդ մանեկող էր, քեզ մարդ չի հավատա, կասեն մոր նման դուս ընգածա"։ Մի կերպ արյունոտ ոտքերիս քաշեցի սպիտակ գուլպաներս ու դուրս եկա։ Բակում մարդիկ էին հավաքվել, բայց ինձ չնկատեցին էլ։ Տաքացած խոսում էին, թե ինչ մեխկ ա հերս, որ կնգա պատճառով տարան քաղմաս։ Ոտքերս լայն-լայն դնելով, որ ցավից չմեռնեմ, հասա տուն․ մամայի մարմինն արդեն միջանցքում չէր, մենակ փոքր եղբայրս էր գետնին՝ խալու վրա նստած խաղում։ Ոչ ոք չկար, որ գոնե ինձ գրկի, լվացացնի, լացեմ իրա գրկում։ Մամային կպատմեի, հաստատ կպատմեին, բայց ինքն էլ չկա։ Պապային, որ տանն էլ լիներ, չէի պատմի, կվախենայի։ Ուժերս հավաքեցի, փոխեցի շորերս, ինքս իմ մարմնից զզվում էի, չգիտեի, թե ինչ անեմ, ուր գնամ։ Կորուստի ցավ, անմեր, բռնաբարված, վիրավոր ու մենակ․․․

Մեզ մոտ տեղափոխվեց հորս մայրը, որը, մամային չէր սիրում, ու մեզ հետ չէր շփվում, ապրում էր մյուս որդու հետ։ Նա մեզ էլ չէր սիրում, հատկապես ինձ, ես մորս շատ նման էի։ Տատս մեղադրում էր մորս, իսկ իմ մեջ տեսնում էր մամային։

Երբ դատարանում հարցեր էին տալիս ինձ, թե մամային ուրիշ տղամարդու հետ տեսե՞լ եմ ու ես պաշտպանում էին մամային, ջղայնանում էր տատս, ասում էր հորդ կնստացնեն, տեսնեմ քեզ ով ա պահելու, համ էլ մերդ լիրբ էր, դու էլ իրան ես քաշել։ Մյուս երեխաները փոքր էին, նրանց չհարցաքննեցին, ու ես միակն էի, որին քարկոծում էին հորս հարազատները։ Հորս մեղմ պատիժ տվեցին, որպես բազմազավակ, անչափահաս երեխաների հայր, նաև՝ բոլոր հարևանները լավ բնութագիր տվեցին, դե հարևաններից մեկն էլ ինձ բռնաբարողն էր, պարզ բան։ Ես վախենում էի դպրոց գնալ, դպրոցից գալիս էի աննկատ, որ հանկարծ չհանդիպեմ, նորից չհայտնվեմ էդ մարդու պինդ ձեռքերում, վերքեքրս հազիվ էին լավացել, ամբողջ մարմնով ցնցվում էի՝ ցանկացած տղամարդու ստվեր տեսնելիս։ Ես այդպես էլ մենակ մնացի, մարմինս ու հոգիս անզգայացան, ոչ մեկին ինձ այլևս մոտ չեմ թողել, տղամարդու կերպարն ինձ համար մի մեծ հրեշ է, որը միայն կարող է ցավ ու տառապանք պատճառել։

Կինը հեռանում էր, իսկ ես մտածում էի, թե քանի երեխայի կյանք է խեղվել, ոչ ոք նրանց չի լսել,  մենակ է թողել ցավի ու տառապանքի մեջ։ Մայրը չկար, որ լսեր, երևի թե մայրը լիներ, նրան կպաշտպաներ ու ոչ մեկը չէր համարձակվի նրան դիպչել։

 

>>>>>>>

Առավոտյան հեռախոսազանգն ինձ արթնացրեց։ Ժամը 7-ն էր, փոքր-ինչ ամպամած օր։  Աղջիկը հեծկլտում էր, ասում, որ ինքն այլևս չի կարող այդպես ապրել։

Փորձեցի հանգստացնել ու վստահեցնել, որ ես կլսեմ իրեն։

Մեկ ժամից հանդիպեցինք․ նա 23 տարեկան էր, բավական հոգնած տեսք ուներ, վստահաբար գիշերը չէր քնել։ Աչքերն ուռած էին, իսկ մաշկը՝ գունատ։

- Մի՛ զարմացեք,- ասաց նա,- ես գիշերներն աշխատում եմ, սեքս աշխատանք եմ կատարում, որպեսզի փակեմ կողակցիս պարտքերը։ Նա խաղամոլ է, ամեն անգամ, երբ գնում է խաղատուն, ուղղակի խնդրում եմ, որ չանի դա, ինձ վրա խաղադրույք չդնի, բայց ոչինչ չի փոխվում։ Ես ստիպված եմ լինում գնալ, ենթարկվել այդ նվաստացմանը․․․ էլ  չեմ կարող, էլ չեմ դիմանում։

Արդեն ութ տարի է միասին ենք։ Ես 14 տարեկան էի, երբ  մայրս ամուսնացավ, քանի որ հայրս վաղուց մեզ թողել-հեռացել էր, ու մաման շատ մենակ էր իրեն զգում։ Ինձ մենակ էր մեծացրել, ու երբ ես արդեն ավելի ինքնուրույն էի, մաման ծանոթացավ մի տղամարդու հետ, որը բավական բարեկիրթ էր, ուշադիր։ Տղամարդը տեղափոխվեց մեզ հետ ապրելու, բայց ես չէի կարողանում համակերպվել նրա ներկայության հետ։

Օտար տղամարդ՝ մեր փոքրիկ բնակարանում, մաման արդեն ավելի շատ իրենով էր զբաղված։ Մի խոսքով ինձ դժվար էր, բայց չէի բողոքում, մտածում էի մաման կնեղվի, հազիվ իրեն երջանիկ ա զգում։ Մեկ տարի ապրեցինք, ոչ մի խնդիր չկա, բայց ինձ նյարդայնացնում էր էդ տղամարդու հայացքը, երբ, հատկապես մաման տանը չէր, կամ խոհանոցում էր, ես աշխատում էի նենց անել, որ աչքս աչքին չհանդպի, մի տեսակ լկտի հանդգնություն կա էդ հայացքում։ Փորձում էի տուն չգալ, երբ մանան տանը չի, իրա հետ մենակ նույն տարածքում չհայտնվել, բայց մի օր, երբ ես տանը մենակ էի, հանկարծ աշխատանքային ժամն բացվեց դուռն ու տուն մտավ իմ խորթ հայրը։

Մի աննկարագրելի տագնապ ընկավ սիրտս, երբ նա ներսից կողպեց դուռն ու մոտեցավ բազմոցին, որտեղ ես նստած՝ հեռուստացույց էի նայում։ Նա կանգնեց իմ դիմաց ու ձեռքը գլխիս դնելով ասաց․ «Գիտեմ, դու դա ուզում ես, քեզ հետաքրքիր ա, մեկ ա ոչ ոք չի իմանա, իմանա էլ, չի հավատա․․․»։ Չհասցրեցի վեր կենալ, կողմնորոշվել, քարացել էի։ Նա մի շարժումով վրայիցս պոկեց դպրոցական վերնաշապիկս ու սկսեց շոյել կրծքերս։ Փորձեցի փախչել, գոռացի, բայց գիտեի, որ ոչ ոք չի լսի, կողքի բնակարաններում ոչ ոք չէր բնակվում, իսկ վերևի հարևանն աշխատանքից վերադառնում էր ուշ երեկոյան։ Օգնություն ոչ մի տեղից չէի ստանալու, գիտակցում էի, բայց փորձում էի դուրս պրծնել նրա ձեռքերից։

Ինքն էլ հասկանում էր, որ ոչ մի հետք չպետք ա թողնի, որ ես չկարողանամ ապացուցել, ու էդպես էլ արեց։ Ձեռքերով սեղմելով գլուխս՝ պրծավ բերանիս մեջ։ Զզվանքից վազեցի լողարան ու հետ տվեցի։ Կյանքը գլխիվայր փոխվեց․․․ մաման երբ տուն եկավ, ինքը սկսեց ասել, որ ես հիվանդացել եմ, երևի մրսել եմ, էսօր հետ եմ տվել, ու էնքան հոգատար էր խոսում իմ մասին։ Երկու օր ոչինչ չէի ուտում, պառկել, ուզում էի մեռնել, բայց ուժ հավաքեքցի, մանային պատմեցի։

Ամենացավոտն էն էր, որ մաման չհավատաց, ասեց, որ ես անցումային տարիքում եմ, երևի սեռական ֆանտազիաներս զարգացել են, համ էլ կարող ա իրա ամուսնուն եմ սիրահարվել ու ուզում եմ փչացնել իրանց հարաբերությունները։ Մամայի վերաբերմունքը կտրուկ փոխվեց իմ հանդեպ, ու ես այլևս չէի կարող մնալ էդ տանը։  Որոշեցի տնից փախնել ու երբեք էլ հետ չգալ։ Մի ծանոթ տղա ունեի, որի հետ շփվում էինք ինտերնետով, ինձնից մեծ էր, բայց շատ հետաքրքիր զրուցակից էր։ Իրան գրեցի, որ ուզում եմ տնից փախնել, ասեց, որ կարող եմ գնալ իրա տուն ու ապրել իրա հետ։ Հավաքեցի իրարս ու գնացի մի տեղ, որտեղ ինձ անընդհատ վաճառելու էին՝ թղթախաղում պարտվելու դիմաց։
Մինչև հիմա մտածում եմ, եթե մաման ինձ հավատար, ես երևի չէի ընկնի էս վիճակի մեջ։ Էլի ուզում եմ փախնել, բայց ամեն փախուստ ինձ համար ավելի վտանգավոր է դառնում, օգնություն եմ խնդրում։

Փախուստ, փախուստ մանկությունից, որը խլվել է, պղտորվել, փախուստ չվերապրած տրավմայից, որն այս կանայք տարիներ շարունակ իրենց մեջ պահել են, մնացել էդ ցավի հետ մենակ՝ անօգնականության ու անպատիժ մնացած հանցագործության, անարդարության սուր զգացումով։  Եվ որքան շատ են նման դեպքերը, որքան շատ են լռողները, մտերիմների, հարազատների կողմից սեռական բռնության ենթարկված երեխաները, որոնք չունեն տարածք խոսելու, բարձրաձայնելու իրենց հետ կատարվածի մասին, նրանք կամ վախենում են, կամ լռեցվում․ խոցված ճակատագրեր։ Եթե երեխայի բախտը բերեց ու ծնողն իրեն հավատաց, կամ որևէ այլ հոգատար մեծահասակ՝ հարևան, ծանոթ,ուսուցիչ նկատեց ու ահազանգեց, մի գուցե հանցանքը բացահայտվի, անպատիժ չմնա, բայց դա ևս հազվադեպ է լինում։ Այնուամենայնիվ,  մեր ունեցած անգամ սուղ վիճակագրությունը խոսուն է։

2015 թվականի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47 տոկոսը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից։

Դիտարկելով 2015-2016 թվականների ընթացքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործերը, կարելի է եզրակացնել, որ  2016 թվականին՝ 2015-ի համեմատ, էապես ավելացել են երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունները՝ 2015 թվականի 131 քրեական գործի դիմաց, 2016 թվականին եղել է 157:

Առհասարակ Հայաստանի Հանրապետությունում սեռական հանցագործություններից տուժողների թվում երեխաների տեսակարար կշիռը շարունակում է մնալ շատ բարձր․ 2017 թվականին սեռական հանցագործություններով տուժող ճանաչված 164 տուժողից երեխա է եղել 113-ը, ընդ որում հանցագործության կատարման պահին տուժողներից 2–ը եղել է 5 տարեկան, 1-ը՝ 6 տարեկան, 5-ը՝ 7 տարեկան, 3-ը՝ 8 տարեկան, 1-ը՝ 9 տարեկան, 3-ը՝ 10 տարեկան, 2-ը՝ 11 տարեկան, 2-ը՝ 12 տարեկան, 5-ը՝ 13 տարեկան, 15-ը՝ 14 տարեկան, 29-ը՝ 15 տարեկան, 28-ը՝ 16 տարեկան, 17-ը՝ 17 տարեկան։


 

Read in English 

Broken Destinies: Diary of a Human Rights Defender

There is no honor in silence. There is no honor when the most vulnerable are subjected to horrifying crimes. Human rights defenders and first responders deal with these cases on a daily basis. Human rights defender Zara Hovhannisyan shares some of her experiences with those whose destinies have been shattered.

Կարդացեք նաեւ 

ՍԵՔՍՈՒԱԼ ԴԻՍԿՈՒՐՍ. ԽՈՍԵԼ ԱՆԽՈՍԵԼԻԻ ՄԱՍԻՆ

Հայ հասարակական համերաշխությունը խաթարելու փորձված մեթոդներ կան: Դրանցից մեկը սեքսն է: Հասարակական դիսկուրսում սեքսը հակադրվում է գրեթե ամեն ինչին` կրոնին, սիրուն, ավանդական արժեքներին, անգամ հայրենիքին: Այս համատեքստում ստիպված եմ գուժել՝ Հայաստանում սեքս կա, և դա նորմալ է:

Ընտանեկան բռնություն․ անկատար օրենքն ու հասարակության կարծրատիպերը կանանց սպանությունների պատճառ են շարունակում մնալ

Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով կնոջ մահվան հերթական բոթը Հայաստանում կրկին ստիպեց խոսել հայ հասարակության կողմից այդքան չսիրված ընտանեկան բռնության դեպքերի ու չհանգուցալուծվող խնդիրների մասին։

Երեխաների հանդեպ միջսերնդային բռնության կանխարգելումը Հայաստանում

Վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայաստանում երեխաների դեմ բռնության հարցին նվիրված համաժողով. թեմա, որի մասին հաճախ չի խոսվում։ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը, որին մասնակցել է երկրում բնակվող 8000 տնային տնտեսություն, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվող երեխաների թիվը խիստ տագնապալի է գնահատում։

Ոչ թե ինչ, այլ ինչու․ նահապետականության բնորոշիչները

Կոյուղաջրից մինչև կապույտ մազեր․․․Ի՞նչ է տեղի ունենում, երբ կինը չի համապատասխանում կամ չի համակերպվում իրենից ակնկալված իրականությանը: Ինչո՞ւ է նրա անհատականությունը վերածվում անհանդուրժելի սպառնալիքի: Գենդերային խտրականությունը խորը մշակութային խնդիր է ամենուրեք՝ այդ թվում նաև հայոց մեջ, որտեղ իրավիճակները փոփոխվում են, իսկ վարքագիծը՝ ոչ:


Velvet Revolution: The Moments In-Between

In 2018, the Armenian people were swept up in a nationwide movement that would come to be known as the Velvet Revolution. Photojournalist Eric Grigorian took thousands of photos, documenting and capturing images of ordinary people who came together to achieve the extraordinary. Through his own words, Grigorian tells the story of the revolution and the moments in-between.

------------------------------

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

-------------------------------

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

-----------------------------------------

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team