Երբ խոսքը խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածության մասին է, միանշանակ երկուսը գերադասելի է մեկից։ Միակուսակցական պետությունները, լինեն կոմունիստական, ազգայնական, թե պարզապես կլեպտոկրատական, դաժանաբար ոչնչացնում են քաղաքացիական ազատությունները։ Իսկ կուսակցությունները կարո՞ղ են լինել չափից դուրս շատ։ Հարցը Խորհրդարանական աշխատանքային խմբի և վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովի քննարկումների կենտրոնում է՝ երկու խումբ, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած արտահերթ ընտրություններին ընդառաջ հանդես են գալիս Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առաջարկներով։

Հոդվածաշարի առաջին մասում ներկայացրեցինք համամասնական ներկայացվածությամբ կուսակցական ցուցակների համակարգը, որում եթե որևէ կուսակցություն ցանկանում է մանդատ ունենալ խորհրդարանում, պետք է հատի համապետական ժողովրդական քվեարկության նվազագույն շեմը։ Ներկայիս ընտրական օրենսգրքով այդ շեմը մեկ առանձին կուսակցության համար 5 տոկոս է։ Մի քանի կուսակցություններ կարող են միավորվել՝ ընտրություններին մասնակցելով մեկ միասնական ցուցակով։ Այդպիսի դաշինք կազմելու դեպքում շեմն ավելի բարձր է՝ 7 տոկոս։

Նիկոլ Փաշինյանի Ելք դաշինքն առաջարկում է իջեցնել անցողիկ այս շեմերը`մինչև 4 և 6 տոկոս  համապատասխանաբար։ Ըստ վարչապետին կից հատուկ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի՝ աշխարհի «ամենաժողովրդավարական» երկրների (The Economist Intelligence Unit-ի ձևակերպմամբ) փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միջին անցողիկ շեմը 3.9 տոկոս է։

Անցողիկ շեմերի գաղափարը կիրառվում է քաղաքական գործիչների և խոշոր կուսակցությունների միավորումը խրախուսելու համար։ Տեսականորեն, քաղաքական սպեկտրի եզրում գործող «ծայրահեղական» կուսակցությունները դուրս կմնան խորհրդարանից, եթե չկարողանան գտնել սեփական գաղափարախոսությանը համակրող գործընկերներ։ Չափազանց բարձր շեմի դեպքում մեծ է ռիսկը, որ բնակչության զգալի մի մասը ներկայացված չի լինի խորհրդարանում։

Հարևան Թուրքիայում ընտրական շեմն ամենաբարձրն է՝ 10 տոկոս։ Տարիներ շարունակ սա միջոց է եղել քրդամետ կուսակցությունների՝ համամասնական ցուցակում տեղեր զբաղեցնելը կանխելու համար (չնայած այդպիսի կուսակցություններին հարող առանձին անկախ պատգամավորներին, միևնույն է, հաջողվել է հայտնվել երկրի խորհրդարանում)։ 2015 թվականի հունիսին քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը (HDP) վերջապես գերազանցեց նաև այս շեմը՝ ստանալով քվեների 13 տոկոսը, երբ արևմտյան Թուրքիայի քաղաքային կենտրոններում ընդունվեց որպես նոր առաջադիմական այլընտրանք (այս կուսակցության քաղաքականությունը ներառում է Հայոց ցեղասպանության ճանաչումը)։

Մաս I 

Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը. կուսակցական բաց ցուցակներն ընդդեմ փակ ցուցակների և այլ նկատառումներ

Մայիսի 8-ին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու օրը, Նիկոլ Փաշինյանը խոստացավ արտահերթ ընտրություններ անցկացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունից անմիջապես հետո, ինչը թույլ կտա կազմակերպել արդար մրցապայքար։Գործի են անցել ընտրական բարեփոխումների աշխատանքային երկու խումբ: Յարութ Մանուկեանը այս հոդվածում գրում է բաց եւ փակ դաշինքների ցուցակների տարբերությունների եւ յուրահատկությունների մասին:

Թուրքիայում 10-տոկոսանոց շեմի բացասական ազդեցությունը նկատելի էր հատկապես 2002 թվականի ընտրություններում։ Քանի որ ընտրապայքարին մասնակցում էին մեծ թվով կուսակցություններ, քվեների 45 տոկոսը բաժին ընկավ նրանց, որոնց այդպես էլ չհաջողվեց գերազանցել սահմանված այս ցուցանիշը։ Արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP) ստացավ մանդատների 66 տոկոսը, չնայած հավաքել էր ընդհանուր քվեների ընդամենը 34 տոկոսը։

Ճիշտ հակառակ պատկերն է Նիդերլանդներում, որտեղ ընտրական պաշտոնական շեմ չկա։ Ցանկացած կուսակցություն, որը ստանում է բավականաչափ քվեներ՝ Ներկայացուցիչների պալատի 150 տեղից առնվազն մեկը (քվեների 0.67 տոկոսը) զբաղեցնելու համար, լիազորված է ստանալ այն։ Երկրի խորհրդարանում այժմ ներկայացված է 13 կուսակցություն։ Այսպիսի մրցակցային համայնապատկերում անիմաստ է ակնկալել, որ որևէ առանձին կուսակցություն կկարողանա ստանալ մանդատների մեծամասնությունը։ Սովորաբար նման դեպքերում ստեղծվում են կոալիցիոն կառավարություններ, որոնցում իշխանությունը բաշխված է երկու կամ ավելի կուսակցություններից կազմված խմբերի միջև։ Նիդերլանդների կառավարող կոալիցիան ներկայում բաղկացած է չորս կուսակցությունից և ձևավորվել է ռեկորդային ժամանակահատվածում՝ 225 օր տևած բանակցություններից հետո։

Ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Դավիթ Հարությունյանը ոգևորված չէր Հայաստանում այսպիսի ճեղքված համակարգի ներդրման հեռանկարով, երբ Ելք դաշինքից Լենա Նազարյանն առաջարկում էր կուսակցությունների համար շեմը իջեցնել մինչև 4 տոկոս, դաշինքների համար՝ 6 տոկոս։ Ի հակադրություն այս առաջարկի՝ Հայ հեղափոխական դաշնակցության (ARF) պատվիրակությունը կարծում է, որ հնարավոր է էլ ավելի իջեցնել շեմը՝ հասցնելով 3 տոկոսի։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին մտահոգում է, որ փոշիացող ձայները վնասում են հատկապես փոքր կուսակցություններին։ 2017 թվականի ընտրություններում ՀՅԴ-ին բաժին ընկավ ընդհանուր քվեների 49 տոկոսը, բայց այն ի վերջո ստացավ 101 համամասնական մանդատների 54 տոկոսը (հոդվածաշարի հաջորդ մասում կքննարկենք, թե ազգային փոքրամասնություններին տրվող չորս լրացուցիչ տեղերն ինչպես են խեղաթյուրում պատկերը), երբ ընտրապայքարի մասնակից 9 կուսակցություններից 5-ի օգտին տրված քվեները (որոնք ընդհանուրի 9 տոկոսն են) փոշիացան անցողիկ շեմը չհաղթահարելու պատճառով։

Հուլիսի 6-ին վարչապետին կից հատուկ հանձնաժողովը խորհրդակցություն անցկացրեց այդ կուսակցություններից մի քանիսի ներկայացուցիչների, ինչպես նաև արտախորհրդարանական կուսակցությունների հետ։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Անժելա Խաչատրյանն աջակցություն հայտնեց ավելի ցածր՝ 4 և 6 տոկոսանոց շեմին։ Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն» կուսակցությունից և Անի Զախարյանը «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունից առաջարկեցին էլ ավելի իջեցնել շեմը՝ հասցնելով 3 և 5 տոկոսի համապատասխանաբար։

Ամեն դեպքում, քննարկման առարկա չէ, որ դաշինքների համար նախատեսված շեմը պիտի լինի ավելի բարձր, քան առանձին կուսակցությունների դեպքում է։ Ընդհանրապես, այս երկուսի տարբերակումն ավելի տարածված է արևելաեվրոպական երկրներում։ Սակայն եթե ընտրական անցողիկ շեմ սահմանելու նպատակը ավելի մեծ քաղաքական միավորների խթանումն է, ապա դաշինքներին ավելի բարձր շեմով սահմանափակելն անտրամաբանական է թվում։ Հակասության հավանականություն կա, եթե ընտրություններում կուսակցությունների դաշինքը հայտնվի առանձին կուսակցության և դաշինքի շեմերի միջակայքում։ Խորհրդածելու տեղիք է տալիս նաև, թե արդյոք դաշինքի մաս կազմող կուսակցություններից մեկը ավելի ցածր շեմ կապահովեր, եթե առանձին մասնակցեր ընտրապայքարին։

Գործող օրենսդրությամբ դաշինքները կարևոր են, որովհետև կուսակցությունները միավորում են խորհրդարանական «խմբակցություններում»։ Ներկայում առավելագույնը երեք խմբակցություն կարող է միավորվել՝ ձևավորելու կոալիցիոն կառավարություն և ընտրելու վարչապետ։ Նկատի առնելով հանգամանքը, որ ցածր շեմի պարագայում ավելի մեծ թվով կուսակցություններ կկարողանան հայտնվել խորհրդարանում, վարչապետին կից հատուկ հանձնաժողովը ցանկանում է վերացնել այդ սահմանագիծը, որպեսզի ցանկացած թվով խմբակցություններ կարողանան միավորվել և ձևավորել իշխող կոալիցիա, եթե ներկայացնում են խորհրդարանական մանդատների կեսից ավելին։ ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը զգուշացնում է, որ նման քայլը կարող է հանգեցնել անկայունության՝ վկայակոչելով Իտալիայի փորձը, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառավարության գործունեության միջին տևողությունը չի գերազանցել մեկ տարին. թեև հարկ է նշել, որ Իտալիայի երկպալատ խորհրդարանը լրացուցիչ բարդություններ է ստեղծում, ինչն ակտուալ չէ Հայաստանի միապալատ Ազգային ժողովի պարագայում։ Քննարկումներում Հարությունյանը այնուամենայնիվ զիջեց՝ նշելով, որ սահմանաչափը կարելի է հասցնել չորսի, բայց չի կարելի ամբողջությամբ վերացնել։ Նրա գործընկեր Արփինե Հովհաննիսյանին մտահոգում էր, որ սահմանափակման վերացման դեպքում կունենանք 40 տոկոս աջակցությամբ խոշոր կուսակցություն, որը կմնա ընդդիմադիր դաշտում. նա այս երևույթը կոչեց «փոթորկուն իրավիճակ»։ Ծառուկյան դաշինքից Սերգեյ Բագրատյանը չպաշտպանեց կոալիցիայի սահմանափակումը երեք խմբակցությամբ։ Ըստ նրա՝ ներկայացուցչական սկզբունքների պահպանումը պահանջում է միայն, որ իշխող կոալիցիան արժանանա մեծամասնության աջակցությանը, և որ 40 տոկոս աջակցությամբ կուսակցության ընդդիմադիր դաշտում մնալը միանգամայն ընդունելի է։

Ամփոփելով կարող ենք ասել, որ շեմերը կարևոր են։ 2017 թվականին Ելք դաշինքը, որը բաղկացած էր Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն (ոչ Հանրապետական) կուսակցություններից, ստացավ ընդհանուր քվեների 7.8 տոկոսը։ Եթե նրանց օգտին 122,065 քվեարկողներից 13,000-ը չմասնակցեր 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին, նրանք դուրս կմնային խորհրդարանից, նույնիսկ եթե ստանային ավելի շատ քվեներ, քան ՀՅԴ-ն, որը ներկայացել էր առանձին կուսակցական ցուցակով։ Եթե կուսակցությունների դաշինքի շեմը լիներ ոչ թե 7, այլ 8 տոկոս, արդյո՞ք Թավշյա հեղափոխություն տեղի կունենար։

Հոդվածաշարի հաջորդ մասում կքննարկենք Ազգային ժողովում գենդերային քվոտաների և ազգային փոքրամասնությունների ներկայացվածության խնդիրը։

 

Subscribe to our mailing list

 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

 

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

Subscribe to our mailing list

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team