Սեռական դաստիարակություն, սեռական առողջության պահպանում, սեռական հարաբերություններ․ մեր երկրում ընդունված է այս մասին կամ շշուկով խոսել կամ լռել։ Սա այնքան էլ նախընտրելի թեմա չէ ո՛չ դպրոցում, ո՛չ բարձրագույն կրթական հաստատությունում, ո՛չ էլ այդ պատերից դուրս քննարկելու համար։  Շատերի համար սեքսը տաբու թեմա է։ Իսկ եթե խոսքը գնում է հաշմանդամություն ունեցող անձանց սեռական հարաբերություններ ունենալու մասին, ապա տաբուներն ու թյուրըմբռնումներն ավելի շատ են, հատկապես հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող մարդանց սեռական կյանքի հետ կապված:

 Սեռական կյանք ունենալը լիարժեքության բաղադրիչ է և բոլոր մարդիկ՝ անկախ մասնագիտությունից, դավանանքից ու մշակույթից, ունեն սեռական կյանք ունենալու իրավունք։ Հաշմանդամությունը չի սահմանափակում մարդու սեռական ցանկությունը։ Հետաքրքիր է, որ ամերիկացի գրող Թիֆինի Կարլսոնը, ով 14 տարեկանում ավտովթարից հետո սկսել է անվասայլակով տեղաշարժվել, նշում է, «Եթե դուք հանդիպեք մեկին, ով ունի հաշմանդամություն և չունի սեռական ցանկություններ, ես պատրաստ եմ ապացուցել, որ նրա՝ ասեքսուալ լինելու մեջ մեղավոր են ծնողները»։

Արտակ Դավթանը, ով տեղաշարժվում է քայլակով,  հիշում է, որ պատանի էր, երբ մայրը բացատրում էր կանանց սեռական ցիկլի ու դրա՝ նորմալ երևույթ լինելու մասին.

«Մենք Բարեկամության մետրոյի մոտ կանգնած էինք ու ու ես հստակ հիշում եմ կողքս կանգնած տատիկի ապշահար ու վախեցած հայացքը, որի աչքերն ասես գոռում էին ամո՜թ է, չի՛ կարելի  նման բաներից խոսել»:

Արտակը շեշտում է, որ շնորհակալ է մորը, ով ձևավորել է սեռականության նկատմամբ ճիշտ մոտեցում: Մտաբերում է, թե ինչպես մի անգամ մայրը «բռնեցրեց»  մեծերի համար նախատեսված մի տեսանյութ դիտելիս.

«Մտածում էի, որ հիմա կբարկանա, կստիպի անջատել, բայց արի ու տես, որ միայն ասաց, որ եթե ուզում եմ սեռական կյանքի մասին տեղեկություն ստանալ ու սեքսով զբաղվել, շատ ավելի լավ կլինի դա անել գրագետ ձևով՝ վատ հետևանքներից խուսափելու համար»:

Մայրը խորհուրդ է տվել ճիշտ տեղեկություն ստանալու համար կարդալ հոդվածներ և դիտել կրթող տեսանյութեր.

«Ես հենց այդպես էլ արեցի»,-բացատրում է Արտակը:

Ճիշտ է Արտակը քայլակ է օգտագործում, բայց երբեմն նաև անվասայլակով է տեղաշարժվում։ Մի անգամ ընկերոջ հետ զբոսայգում նստած են եղել, երբ ակնարկել է, թե դիմացի նստարանին նստած աղջիկը շատ գեղեցիկ է։ Ընկերը խորհուրդ է տվել մոտենալ ու ծանոթանալ աղջկա հետ։ Տեսնելով, որ Արտակը խուսափում է, ինքն է նստել անվասայլակին ու մոտեցել աղջկան։

«Հետ եկավ ու ասաց, որ ոչ մի վախենալու բան էլ չկա: Ու հիմա ես այլևս նման բարդույթներ չունեմ և գիտեմ, որ անվասայլաը չի կարող խոչընդոտ դառնալ, որ ծանոթանամ  որևէ աղջկա հետ, որին հավանում եմ։ Անգամ մի աղջիկ կար, որ ինձ խոստովանեց, թե քայլակս իր համար հետաքրքիր է ու շատ «սեքսուալ» է թվում։

Արտակը դեմ է սեքսի դիմաց գումար վճարելուն, որովհետև խոսքի ոչ միայն ֆիզիկական պահանջները բավարարելու մասին է, այլ հնարավորություն ճանաչել ու բացահայտել կողակցի ցանկություններն ու մարմինը:

«Գումարով սեքսին դեմ եմ, քանի որ սեռավարակներից եմ խուսափում: Ես հասկացել եմ, որ ինձ համար ավելի կարևոր է բավարարել կնոջը առաջին հերթին, հետո արդեն մտածել իմ մասին»:

Տեղեկության փնտրտուք

Հաշմանդամություն ունեցող մարդիկ, ինչպես շատերը, սեռական հարաբերություններին առնչվող տեղեկությունը ստանում են համացանցի միջոցով։ Սոցցանցերում այժմ հնարավորություն կա նաև ընդգրկվել այս կամ այն խմբում, որտեղ տարբեր մասնագետներ պարբերաբար անդրադառնում են սեռական առողջության պահպանման հետ կապված խնդիրներին, պատասխանում օգտատերերի նամակներին։ Հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկներին իրազեկելու համար էր, որ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության աշխատակից Արև Մելքոնյանը  «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանի հետ միասին որոշեցին շաբաթական մեկ անգամ հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող կանանց հավաքվել ու քննարկել իրենց հուզող հարցեր։

«Ես և Մուշեղը մի անգամ խոսում էինք ու հասկացանք, որ ի վերջո, պետք է մի բան նախաձեռնել, որը կակտիվացնի հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին, ինչպես նաև օգտակար կլինի նրանց համար՝ փորձի փոխանակման ու միմյանց հետ «խնդրահարույց» թեմաներ քննարկելու տեսանկյունից»,- ասում է Արև Մելքոնյանը, ով տեղաշարժվում է անվասայլակով։

Արևը կարծում է, որ ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք կրկնակի խոցելի են ու պակաս իրազեկ իրենց իրավունքների մասին:  Նշում է, որ դասընթացի ընթացքում աղջիկները հնարավություն են ստացել հանդիպել տարբեր մասնագետների հետ, այդ թվում՝ բժիշկներ, սեքսոլոգ, հոգեբան, դիետոլոգ, գինեկոլոգ և այլոք։ Արևը, ով այժմ իր առաջնեկին է սպասում, պատմում է, որ  անգամ հղիության շրջանում է խտրականության ենթարկվում, երբ բժիշկը չի հավատում, որ անվասայլակով տեղաշարժվող կինը կարող է ակտիվ սեռական կյանք ունենալ ու հղիանալ: Ինչ վերաբերում է պոլիկնինիկայի շենքային պայմաններին ու մատչելիությանը սա առանձին մարտահրավեր է:

«Ինձ հետ ոչ ոք չի խոսել սեռական դաստիարակության կարևորության մասին, ինքս եմ հասկացել, որ դա իսկապես կարևոր է, փորփրել ու գտել եմ վերարտադրողական առողջության մասին տեղեկություններ, գրքեր, տարբեր զեկույցներ։ Ու մինչև կողակցիս հանդիպելն արդեն բավական տեղեկություն ունեի սեռական առողջության մասին և չնայած որոշ վախեր կային՝ կապված հաշմանդամության հետ, պարզվեց, որ այդ մտավախություններն իզուր էին»։

Արև Մելքոնյանի կազմակերպած դասընթացի հյուրերից սեքսոլոգ Վահե Ասրյանը նման հանդիպումները համարում է օգտակար թե՛ մասնագետի համար, ով բացահայտում է ոլորտի բացթողումներն ու խնդիրները, թե՛ մասնակիցների, ովքեր հնարավորություն են ստանում տարրական թվացող հարցերի պատասխաններ գտնել ու գիտակցել, որ սեփական մարմինն ուսումնասիրությունը, սեռական հարաբերություններ ունենալու ցանկությունը, սեռական կյանքին առնչվող հարցեր ունենալը բոլորովին էլ ամոթ չէ։ Հանդիպման ընթացքում է, որ բժիշկը բաահայտել է այն խորքային խնդիրները, որոնք առկա են.

«Աղջիկների հարցադրումները կապված էին հիմնականում անատոմիայի, մարդու ֆիզիոլոգիայի հետ, բայց ինձ հատկապես ապշեցրեց այն, որ աղջիկները հարցեր էին տալիս, որոնք թվում էր, թե չպետք է ունենային։ Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող մարդը կարո՞ղ է սեռական ցանկություն ունենալ, կամ հաճույք ստանալ»։

Բժիշկը վստահեցնում է, որ հաշմանդամություն ունեցող մարդը  չի տարբերվում հաշմանդամություն չունեցող մարդուց, երբ խոսքը գնում է սեռական ցանկությունների մասին։ Գուցե այս կամ այն հաշմանդամությունն ունենալու պարագայում հստակ մեխանիզմ է պետք իմանալ, որոշ հարմարություններ ստեղծել սեռական հարաբերություն ունենալու ընթացքում.

«Մենք բոլորս մարդ ենք ու ինչպես ուզում ենք ուտել, քնել, այնպես էլ ունենում եք սեռական ցանկություններ»։

Մեկ անգամ չէ, որ հաշմանդամություն ունեցող մարդ է դիմել  Վահե Ասրյանին խորհրդատվության համար։  Դիմում են հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք հաշմանդամության այս կամ այն տեսակը խոչընդոտ է սեռական հարաբերություններ ունենալու համար, կամ արդյո՞ք զուգընկերը կընդունի մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա։ Նա էլ բացատրում է, որ ինչքան էլ որ ֆիզիկական գրավչությունը կարևոր է, սեքսը շատ ավեի խորը երևութ է, քան միայն մարմնական հաճույքը:

Իրազեկվածության պակասը

Սեռական դաստիարակության տեղեկության պակասն է, որ հաճախ հանգեցնում է անդառնալի հետևանքների, հատկապես հաշմանդամություն ունեցող մարդկանց դեպքում:

Վիճակագրական տվյալների համաձայն՝  ԱՄՆ-ում հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ սեռական ոտնձգության ենթարկվելու հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է, քան հաշմանդամություն չունեցողներինը։

2005 թվականին հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում իրականացրած հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 60 տոկոսը բախվել է անցանկալի սեռական հարաբերություն ունենալու խնդրին: Ցավոք, գրեթե կեսը երբևէ չի բարձրաձայնել այդ մասին: Հավանականությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդը կենթարկվի ընտանեկան և սեռական բռնության ավեի մեծ է, քան այն մարդկանց դեպքում, ովքեր չունեն հաշմանդամություն:   

Վիճակագրությունը փաստում է, որ

- Հաշմանդամություն ունեցող կանանց 83 տոկոսը հավանական է, որ կենթարկվի սեռական բռնության

- Զարգաած հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությամբ սեռական բռնության միայն 3 տոկոսն է բարձրաձայնվում  

- Լսողության խնդիրներ ունեցող աղջիկների 50 տոկոսը ենթրակվել է սեռական բռնության այն պարագայում, երբ լսողության խնդիրներ չունեցող աղջիկների դեպքում 25 տոկոս է: Լսողության խնդիրներ ունեցող տղաների 54 տոկոսն է սեռական բռնության ենթարկվում լսոության խնդիրներ չունեցող տղաների 10 տոկոսի պարագայում

- Հավանականությունը, որ հաշմանդամություն ունեցող կանայք երբևէ կունենան անցանկալի սեռական հարաբերություններ ավելի բարձր է . 19.7% : 8.2%.

- Զարգացած հաշմանդամություն ունեցող կանանց մոտավորապես 80 և տղամարդկանց 30 տոկոսը սեռական բռնության են ենթարկվել: Կանանց կեսը՝ 10 անգամ:

Տիգրան Գևորգյան․ կոտրելով կարծրատիպերը

Տիգրան Գևորգյանն ունի Դաունի համախտանիշ, ինչը երբեք նրան չի խանգարել հասնել իր երազանքներին։ Տիգրանը ոչ միայն կարծրատիպեր է կոտրում՝ նվաճելով Հատուկ Օլիմպիադայում լողի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, գտնելով կողակից, այլ շարունակում է իր կյանքն իմաստավորել՝ լցնելով այն խինդով ու մարդասիրությամբ։

Listening to Yerevan / Լսել Երևանը

Սիփանը չի տեսնում, նա Երևանը ճանաչում է ձայներով: Սիփանի հետ քայլել ենք Երևանի փողոցներով` լսելու քաղաքի ձայները, իջել ստորգետնյա քաղաք։ After years of letting his disability constrain him, Sipan has learned to adjust the city’s inconveniences to his condition. We walked with Sipan in the streets of the city, went to the metro to hear the sounds and feel Yerevan.

Անտեսված առողջություն

Հոգեկան առողջության վերաբերյալ այս ակնարկում Գայանե Ղազարյանը խոսում է այն հիմնական դժվարությունների մասին, որոնց բախվում են նման խնդիրներ ունեցող երիտասարդները: Հիմնվելով OCD-ի իր փորձառության, երեք անհատական պատմությունների և մասնագիտական կարծիքների վրա նա ներկայացնում է գործոնները, որոնք խոչընդոտում են հոգեկան առողջության բարելավմանը:

Subscribe to our mailing list

Սեռական ոտնձգության տեսանկյունից առավել խոցելի են մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ և նրանք երկու անգամ ավելի շատ են բռնության ենթարկվում, քան մյուսները։  Արև Մելքոնյանը նշում է, որ  մտավոր խնդիրներ ունեցող անձինք ավելի խոցելի են, քանի որ չեն գիտակցում, թե ինչ է իրենց հետ կատարվում։

«Անկախ այն բանից, թե անձը ինչ հաշմանդամություն ունի, սեռահասունացման տարիքում նրա հետ պիտի խոսել սեռական առողջության պահպանման և սեռական հարաբերություններ ունենալու մասին։ Բայց քանի որ կա մի կարծրատիպ, թե հաշմանդամություն ունեցող երեխան հետագայում սեռական կյանք չի ունենալու, նրանց այդ ինֆորմացիան չի մատուցվում։ Մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում ևս պիտի խոսել սեռական կյանքի կարևորության մասին, պարզապես անհրաժեշտ է այդ ամենը մատուցել հնարվորինս պարզ և հասկանալի բառերով»։

Բժիշկ Վահե Ասրյանի կարծիքով մեր հասարկության մի մասը կամ գերակշիռ մասը հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ սեռական կյանք ունենալու հետ կապված կարծրատիպեր ունի.

«Հասարակությունը նման է օրգանիզմի՝ կազմված միլիոնավոր բջիջներից։ Կան բջիջներ, որոնք ոչնչացնում են այլ բջիջների։ Հասարակությունն էլ է այդպես մեզնից տարբերվողին մենք լավագույն դեպքում մերժում ենք, վատագույն դեպքում՝ այնպես անում, որ դուրս չգա հասարակություն, շփում չունենա մեզ հետ։ Սրա արդյունքում մեզ մոտ ձևավորվում են կարծրատիպեր ու սխալ պատկերացումներ նրանց կարողությունների մասին, այդ թվում՝ սեքսուալ կարողությունների»։

Չհասկացված լինելու խնդրին բախվում են նաև տեսողության խնդրներ ունեցող մարդիկ։ Վահե Ասրյանը մտաբերում է իր ացելուին, ով տեսողության խնդիրներ ունենալու պատճառով տարաձանություններ էր ունեցել ընկերուհու հետ, որը հարցրել էր, թե ինչպե՞ս են պատրաստվում սեռական հարաբերություններ ունենալ, եթե նա չի տեսնում:

«Չտեսնել չի նշանակում չկարողանալ։ Գուցե սա շատերին աբսուրդ թվա, բայց մեզանում նման պնդումներ ունեցող մարդիկ կան», -բացատրում է սեքսոլոգը:  

Հոգեբան Նարե Ալավերդյանը  պնդում է․ հաշմանդամությունը չի խանգարում լինել հմայիչ։ Նարեն տեղաշարժվում է հենակների օգնությամբ, բայց դրանց առկայությունը երբեք նրան չի խանգարել գրավիչ լինել։ Մարզասրահ է հաճախում, սիրում է վառ շրթներկ ու չի վախենում տարբերվել։ Երիտասարդ աղջիկն ասում է, որ սեռական հարաբերություններ չի ունեցել ու կես կատակ կես լուրջ ակնարկում․

«Դե, ասում են, եթե ամուսնացած չես, չի կարելի սեռական կյանք ունենալ, չէ՞։ Իսկ եթե լուրջ, ապա դեռ չեմ գտել իմ մեծ սիրուն, թե չէ նման հարցերում կարծրատիպային մոտեցում չունեմ, պարզապես չեմ հանդիպել նրան, ում հետ կցանկանայի հարաբերություններ ունենալ»։

Նարեին երբեմն զվարճացնում են ընկերների հարցերը, թե դուք՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ, կարո՞ղ եք սեռական կյանք ունենալ այնպես, ինչպես բոլորը։ Նման բովանդակությամբ հարցերին վաղուց է սովորել ու երկար-բարակ պատասխանների փոխարեն, ասում է այո ու շրջանցում։

Մտավախություն, թե գուցե հակառակ սեռին դուր չգա հաշմանդամության պատճառով, Նարեն երբևէ չի ունեցել.

«Իմ կարծիքով այն տղամարդը, որի հետ ես կլինեմ, կընդունի իմ մարմինն այնպես, ինչպես որ կա։ Եթե անգամ փոքրիկ մտահոգություններ կան, հույս ունեմ, նա քաջություն կունենա դրանք վերացնել։ Ես կարծում եմ, որ բավական հաճելի ու գրավիչ արտաքին ունեմ, այնպես որ ժամանակ չկա վախերի մասին մտածել»։

1980-ականներին ծնված ու այդ տարիներն դպրոց հաճախած յուրաքանչյուր դպրոցահասակ կհիշի, թե ինչ արագությամբ էին շրջանցում մեր ուսուցիչները սեռական օրգանների ուսումնասիրման էջերը։ Առաջին հերթին ամաչում էին իրենք, դրա հետևանքով էլ մենք՝ աշակերտներս, մտածում էինք, որ սեռական օրգաններ ուսումնասիրելն ու սեփական մարմինը բացահայտելը անբարո քայլ է։ Լավագույն դեպքում ուսուցիչն ակնարկում էր, թե այդ էջերը տանը կթերթեք, ասես մի անամոթ բան էր դա բոլորի առաջ քննարկելու համար։

Նարեն ևս խոստովանում է, որ դպրոցում համապատասխան գիտելիքներ չի ստացել, տանը՝  նույնպես: Նա ևս շեշտադրում է այն, որ մեր երկրում կարծրատիպեր կան, երբ խոսքը վերաբերում է սեքսին.

«Շատերի կարծիքով հաշմանդամություն ունեցող կինը, որը տեղաշարժվում է անվասայլակով, չի կարող երեխա ունենալ, ոմանք կարծում են, որ առհասարակ ի վիճակի չէ սեռական հարաբերություններ ունենալ ու բավարարել իր կողակցի ցանկությունները։ Ու այս ամենի արդյունքում, մենք դառնում են խոցելի երկու հիմքով՝ սեռով ու հաշմանդամությամբ պայամանավորված»։

Կարծրատիպերը միայն կանանց հետ չեն կապված հաշմանդաություն ունեցող տղամարդիկ ևս ենթարկվում են խտրականության: Գրող Դավիթ Պողոսյանն, ով ունի մանկական ուղեղային կաթված ու տեղաշարժվում է անվասայլակով նշում է, որ ընկերուհին իրենից բաժանվել է ՝ պատճառ բերելով հաշմանդամությունը.

«Եթե անկեղծ լինենք, ապա հայկական բանականությունն ու ընկալումները դեռ պատրաստ չեն գրկաբաց ընդունել հաշմանդամություն ունեցող մարդուն»։

Դավիթն ասում է, որ իրեն ևս երբևէ սեռական դաստիարակություն ստանալու մասին գոնե ակնարկ չի արվել։

«Ես ինքս եմ կարդացել, ուսումնասիրել, հասկացել, որ հաշմանդամություն ունեմ, բայց դա արգելք չէ սեռական հարաբերություններ ունենալ, քանի որ ես, ինչպես բոլորն, ունեմ սեռական ցանկություններ»։

Բժիշկ Վահե Ասրյանը նշում է, որ կարծրատիպերի ի հայտ գալու պատճառը հաճախ մեդիայի փնթիությունն է, քանի որ մեդիա աղբանոցում տարբեր անհատների կողմից հրապարակվում են նյութեր, որոնք զուրկ են հավաստի լինելուց, բայց մարդիկ դրանք ընդունում են իբրև ստույգ ինֆորմացիա և հետևություններ անում։ Խնդիրը վերաբերում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց, այլ օրինակ տարեցների սեռական առողջության պահպանմանը և սեռական կյանքին։

Հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր հասարակության անբաժանելի մասն են․ սա արտահայտություն է, որը կարելի է լսել մեդիայից, պետության ներկայացուցիչներից, տարբեր մասնագետներից։ Բայց որքան փութաջանությամբ մենք խոսում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին, նույնքան փութաջան էլ դրանք անտեսում ենք ու ոտնահարում։ Մեր հասարակությունը դժվար է «մարսում» դիմացինի տարբերությունը, դիմացինի այլակարծիք լինելը։ Մենք սովոր ենք, որ բոլորս նույն կերպ մտածենք, նույն ուղղությամբ նայենք, մազերի նույն գույնն ունենանք, նույն սխալներն անենք։ Նա, ով իր կամքով կամ տարբեր հանգամանքների հետևանքով մեզնից տարբեր է, անընդունելի է դառնում։ Բայց մարդուն չհասկանալը ծուլության նշան է, քանի որ երբ առանց խնդիրն իմանալու կարծիք ենք կազմում դիմացինի ունակությունների ու կարողությունների վերաբերյալ, ուրեմն ծուլացել ենք հասկանալ նրան։

 

 

EVN Report discusses the election campaign and the process of the vote on Election Day in a series of Facebook Live interviews. 

Interviews dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement 

 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

 

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team