Կարդալով, որ մեկամյա երեխայի անշունչ մարմինը տեղափոխվել է հիվանդանոց, հուսահատությունից ուզում ես համառորեն հավատալ, որ պատճառը ողբերգական ելքով դժբախտ պատահարն է կամ մահացու հիվանդություն, որի մասին ծնողները տեղյակ են եղել։ Սրտիդ զարկերն արագանում են, մկաններդ կծկվում են միայն այն մտքից, որ մարդն ունակ է դաժանաբար ծեծել անօգնական երեխային։ Իրականում, խորթ հայրը ծեծելով սպանել է մեկ տարեկան Արմեն Գրիգորյանին։ Երբ Արմենի մայրը ցանկացել է շտապ օգնություն զանգել, ամուսինը սպառնացել է և փոխարենը սկսել երեխայի թաղման պատրաստությունները։ Երբ մայրն ի վերջո Արմենին հիվանդանոց է հասցրել, արդեն ուշ էր։

Անցյալ ամիս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը երկօրյա համաժողով էր կազմակերպել, քննարկելու Հայաստանում երեխաների դեմ բռնության թեման։ «Դարձնե՛նք անտեսանելին տեսանելի» խորագրով միջոցառման հիմնական թեման բռնությունն էր՝ որպես փորձառություն, որը բացասաբար է անդրադառնում երեխայի կյանքի բոլոր ոլորտների վրա։ Առաջնահերթությունը տրված էր կանխարգելիչ մեխանիզմների ստեղծմանը։ Ներկայում Հայաստանի կառավարությունը ռազմավարական ճանապարհային քարտեզ է մշակում, որը միտված է հիմնախնդրի կարգավորմանը։

Երեխաների դեմ բռնություն, շատերի կարծիքով, իրապես գոյություն ունի Հայաստանում, թեև չի ընկալվում որպես անհապաղ միջամտություն պահանջող հիմնախնդիր։ Ըստ էության, ոչ ոք իրականում չի խոսում այդ մասին։ Հասկանալու համար, թե ինչն է համարվում բռնություն, կարևոր է շեշտել, որ ընտանիքներն իրավունք ունեն և պարտավոր են ուղղորդել և առաջնորդել իրենց երեխաներին՝ իրացնելու սեփական իրավունքները մինչև 18 տարին լրանալը։ համաձայն Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հինգերորդ հոդվածի՝ «մասնակից պետությունները հարգում են ծնողների [կամ օրինական խնամակալների] պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները՝ երեխայի զարգացող ունակություններին համապատաասխան ուղղություն տալու երեխային»։ Պարզ է, որ «համապատասխան ուղղություն տալը» չի հանգեցնում կամ նախատեսում բռնության որևէ ձև երեխայի կամ երեխաների նկատմամբ։

Անշուշտ, Հայաստանում բռնության ենթարկվող ոչ բոլոր երեխաներն են արժանանում Արմենի ճակատագրին, բայց ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվողների թիվը բավական անհանգստացնող է։ 2015-2016 թվականների Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը, որին մասնակցել է 7893 հայաստանյան տնային տնտեսություն, ցույց է տալիս, որ հարցված ընտանիքներում երեխաների 65 տոկոսը ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի՝ Երեխաների դեմ բռնություններն ուսումնասիրող աշխատանքային խմբի նախագահ Բենջամին Փըրքսը, որը մասնակցում էր Երևանում անցկացվող համաժողովին, բացատրում է, որ, օրինակ, Շվեդիայում բռնությունների առումով նմանատիպ պատկեր էր 1970-ականներին։ «Միակ պատճառը, որ այժմ նրանք չեն ծեծում իրենց երեխաներին, քաղաքական միջամտությունն է, այլ ոչ թե բռնություն չկիրառելու մշակութային կամ գենետիկ նախատրամադրությունը»,-ասում է նա։ Երեխաների դեմ բռնությունը չունի մշակութային կամ սոցիալական սահմանում. այն բնորոշ է բոլոր հասարակություններին, էթնիկ խմբերին և փոխանցվում է սերնդից սերունդ։ Անշուշտ, գոյություն ունեն հասարակություններ, որոնք կիրառում են բռնության ծայրահեղ դաժան ձևեր, ինչպիսին է կանանց սեռական օրգանների խեղումը աֆրիկյան, միջինարևելյան և ասիական երկրներում։

Երեխաների դեմ բռնությունը չունի մշակութային կամ սոցիալական սահմանում. այն բնորոշ է բոլոր հասարակություններին, էթնիկ խմբերին և փոխանցվում է սերնդից սերունդ։ Անշուշտ, գոյություն ունեն հասարակություններ, որոնք կիրառում են բռնության ծայրահեղ դաժան ձևեր, ինչպիսին է կանանց սեռական օրգանների խեղումը աֆրիկյան, միջինարևելյան և ասիական երկրներում։

Նորածինը կենսաբանորեն ձգտում է դեպի սիրող ծնողը, մերժումը հակասում է նրա բնազդներին, երեխան հայտնվում է սխալ հետագծի վրա։ Փըրքսը նշում է, որ բոլոր ծնողները երբեմն շեղվում են և սխալներ են թույլ տալիս, բայց եթե սխալը տեղի է ունենում կայուն, սիրո հարաբերությունների համատեքստում, որտեղ բռնությունը տեղ չունի, առանձին սխալը չի կարող տևական ազդեցություն թողնել երեխայի վրա։ Սակայն ներգործությունը շատ ավելի ծանր է լինում, երբ ժամանակի ընթացքում բռնությունը շարունակական բնույթ է ստանում։ Այն ոչ միայն ազդում է երեխայի ուղեղի ու ֆիզիկական զարգացման վրա, այլև ծառայում որպես սոցիալական հարաբերությունների սխալ մոդել, որը երեխան հետագայում փոխանցում է իր երեխաներին։

Մանկական տարիքում բացասական փորձառությունների (ACE) ուսումնասիրությունը, որը կատարվում է երեխաների դեմ ոտնձգությունների և բռնության՝ կյանքի որակի վրա ազդեցությունը հասկանալու համար, ներառում է հետևյալ 10 կարգերը՝ ֆիզիկական, զգացմունքային կամ սեռական բռնություն, ֆիզիկական կամ զգացմունքային արհամարհանք, ծնողի մտավոր հիվանդություն, ալկոհոլային կամ թմրադեղերից կախվածություն, ազատազրկում, ծնողների բաժանում կամ ամուսնալուծություն և ընտանեկան բռնություն։ Հետազոտությունը բացահայտել է ՄՏԲՓ (ACE) ուսումնասիրության արդյունքների և առողջապահության զեկույցի տվյալների սերտ կապը. որքան բարձր է ՄՏԲՓ ցուցանիշը, այնքան շատ են առողջապահական խնդիրները։ Փըրքսը բացատրում է, որ միջին վիճակագրական դասարանում ուսուցիչներն աշխատում են երեխաների հետ, որոնց մեծ մասը ենթարկվել է առնվազն մեկ տրավմայի, զգալի մասը՝ երկու կամ նույնիսկ ավելի, իսկ ոմանք էլ՝ չորս կամ ավելի տրավմաների։ Եթե մարդու ՄՏԲՓ ցուցանիշը չորս է, ալկոհոլային կախվածության զարգացման հավանականությունը 10 անգամ ավելի է մեծ է, ծխող դառնալու հավանականությունը՝ երեք անգամ, խրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդության ախտորոշման հավանականությունը՝ երկուսուկես անգամ, իսկ ինքնասպանության փորձի հավանականությունը՝ 12 անգամ։

Չնայած ըստ Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության Հայաստանում մեծ թվով երեխաներ ենթարկվում են բռնության զանազան տեսակների, դեպքերի մասին հիմնականում հաղորդում չի ներկայացվում պատկան մարմիններին, որովհետև դա արգելված թեմա է։ Բացի այդ, ավանդաբար մարդիկ հավատում են ընտանիքի գլխի՝ տղամարդու սուվերենությանը, որի իշխանությունը կասկածի տակ չի դրվում:

Հայաստանում իրավիճակը երկու հավասարապես կարևոր գործոնների համադրություն է. ծնողներն ինքնաբերաբար կրկնօրինակում են այն հոգեբանական մոդելը, որի փորձառությունն ունեցել են սեփական մանկության ընթացքում և արդյունքում իրականացնում «չգիտակցված ծնողավարում»։ «Եթե շրջենք Հայաստանի մարզերում և պատահական մարդկանց հարցնենք՝ ինչ է նրանց հայտնի երեխայի մտավոր զարգացման մասին, և թե ինչպես է բռնությունը խաթարում այդ գործընթացը, կպարզվի, որ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, անտեղյակ են,- ասում է Փըրքսը։- Խիստ կարևոր է գործընթացում ներգրավել ծնողներին, տեղեկացնել մանկական տարիքում բացասական փորձառությունների երկարաժամկետ ազեցության մասին և ամրապնդել մեր ուղերձը տարբեր ալիքներով, որպեսզի ժամանակի ընթացքում այն դառնա նորմ։ Մշակույթը չի վերահսկում բռնությունը, բայց մշակութային նորմերը կարող են կանխարգելել բռնությունը,- ավելացնում է Փըրքսը։- Նրանք պետք է սերտորեն համագործակցեն ծառայությունների հետ, որոնք կասեցնում են բռնության միջսերնդային ցիկլը»։

Չնայած ըստ Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության Հայաստանում մեծ թվով երեխաներ ենթարկվում են բռնության զանազան տեսակների, դեպքերի մասին հիմնականում հաղորդում չի ներկայացվում պատկան մարմիններին, որովհետև դա արգելված թեմա է։ Բացի այդ, ավանդաբար մարդիկ հավատում են ընտանիքի գլխի՝ տղամարդու սուվերենությանը, որի իշխանությունը կասկածի տակ չի դրվում, և որը լիազորված է լուծելու ընտանիքում առաջացող բոլոր խնդիրները։ Սովորաբար հաղորդում է ներկայացվում այն դեպքերի վերաբերյալ, երբ երեխայի անվտանգությունն ընտանիքում լուրջ վտանգի տակ է։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի Արդարության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը ներկայացնում է երկու հավասարապես կարևոր պատճառ, թե ինչու բռնության դեպքերի մասին հաղորդում չի ներկայացվում։ «Ամենակարևորը հասարակության ընդհանուր վերաբերմունքն է բռնության մասին հաղորդում տալու նկատմամբ, որը բացասաբար է ընկալվում և անհատներին չի խրախուսում բարձրաձայնել իրենց դեմ կիրառված բռնության մասին»,- բացատրում է նա։- Բայց երբեմն մարդիկ չեն գիտակցում, որ ճիշտ ժամանակին խնդրի մասին խոսելը կարող է դառնալ կանխարգելիչ մեխանիզմ»։

Մյուս պատճառն իրավապահ մարմինների հանդեպ ավանդական անվստահությունն է, որի բարելավումը կարող է զգալիորեն ավելացնել հաղորդված դեպքերի քանակը։ «Բռնության զոհերը պետք է վստահ լինեն, որ հաղորդում ներկայացնելուց հետո արձագանքը կլինի հասցեական և արդյունավետ»,- ասում է Օհանյանը։ Բայց ըստ Փըրքինսի՝ կանխարգելումն ավելի կարևոր է։ «Փորձում ենք կանխարգելել երեխաների 65 տոկոսի նկատմամբ կիրառվող հոգեբանական ագրեսիան և 38 տոկոսի դեմ ֆիզիկական պատիժը, մինչդեռ երեխաների պաշտպանությամբ զբաղվող ծառայությունների միջոցով արձագանքում ենք փոքրաթիվ դեպքերի»,- ասում է նա։

Հասկանալու համար, թե ինչ երկարատև հետևանք կարող է ունենալ բռնությունը, կարևոր է տարբերակել սթրեսի երեք տեսակ՝ դրական, տանելի (հանդուրժելի) և թունավոր։ Առաջինն անհրաժեշտ է երեխայի առողջ զարգացման համար և բնութագրվում է սրտի աշխատանքի կարճատև արագացմամբ և հորմոնային մակարդակի բարձրացմամբ։ Տանելի սթրեսն ակտիվացնում է մարդու զգոնությունը, որն արձագանքում է լուրջ դժվարությունների։ Սա սովորաբար տեղի է ունենում, երբ երեխան ապրում է բռնության պայմաններում, կոնֆլիկտային գոտում կամ տարածքում, որը ենթարկվել է բնական աղետի, բայց միևնույն ժամանակ շրջապատված է սիրող ու պաշտպանող ծնողներով։ Եվ վերջապես, թունավոր սթրեսը բնութագրվում է սթրեսի արձագանքող համակարգի երկարատև ակտիվացմամբ և գրանցվում է, երբ հաճախ հենց ծնողներն են սպառնալիք ներկայացնում։ Նման իրավիճակներում երեխայի մարմինը մշտապես զգոն վիճակում է. սթրեսի հորմոններն ավելանում են, սիրտը սկսում է ավելի արագ բաբախել, բիբերը լայնանում են, և այս ամենն ազդում է երեխայի ուղեղի կառուցվածքի, սրտանոթային, իմունային և հորմոնային համակարգերի զարգացման վրա։ Երեխայի սթրեսը հասնում է մի աստիճանի, որը նա այլևս չի կարող կարգավորել։

Եթե երեխաները մեծանում են կայունության, սիրո ու պաշտպանության մեջ, սովորաբար զարգացնում են ստեղծարար մտածելակերպ և արդյունավետ կերպով կիրառում են ուղեղի ռացիոնալ հատվածը։ Մինչդեռ այն երեխաները, որոնք մեծացել են քաոսային ու բռնի միջավայրում, կանոնավոր կերպով ենթարկվել տրավմայի բարձր աստիճանի, ավելի հակված են տառապել երկարատև հիվանդություններով և ոչ լիարժեք ձևավորել ուղեղի ռացիոնալ հատվածի ունակությունները։

Հատկապես տագնապալի է երեխայի ուղեղի վրա թունավոր սթրեսի մշտական ազդեցությունը։ Ուղեղն ունի որոշումներ կայացնող երեք ոլորտ. ուղեղի պրիմիտիվ ոլորտ, որը մեզ թույլ է տալիս կատարել գոյատևման հիմնական գործառույթները, ինչպիսիք են, օրինակ, շնչելը կամ ուտելիք մարսելը, սոցիալ-զգացմունքային ոլորտ, որը կարգավորում է զգացմունքներն ու մեզ թույլ տալիս զուգահեռներ անցկացնել, և ուղեղի ռացիոնալ ոլորտ, որը կարգավորում է մարմնի ավելի բարդ գործառույթներ և պատասխանատու է ռացիոնալ մտածողության համար։ Եթե երեխաները մեծանում են կայունության, սիրո ու պաշտպանության մեջ, սովորաբար զարգացնում են ստեղծարար մտածելակերպ և արդյունավետ կերպով կիրառում են ուղեղի ռացիոնալ հատվածը։ Մինչդեռ այն երեխաները, որոնք մեծացել են քաոսային ու բռնի միջավայրում, կանոնավոր կերպով ենթարկվել տրավմայի բարձր աստիճանի, ավելի հակված են տառապել երկարատև հիվանդություններով և ոչ լիարժեք ձևավորել ուղեղի ռացիոնալ հատվածի ունակությունները։

Ուղեղի զարգացման շուրջ 87 տոկոսը ավարտվում է մինչև վեց տարեկան հասակը, և ըստ Փըրքսի՝ Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի երաշխավորել, որ 3-6 տարեկան յուրաքանչյուր երեխա հաճախի նախադպրոցական հաստատություն, իսկ մինչ այդ մեծանա հոգատար միջավայրում։ Կառավարությունն իր քաղաքականության շրջանակներում պետք է անդրադառնա վաղ մանկության և դեռահասության շրջանում ուղեղի զարգացմանը, որովհետև դա նշանակալի ազդեցություն ունի հասարակության սոցիալական, տնտեսական և ժողովրդավարական զարգացման վրա։

Փըրքսը նաև բացատրում է, որ ոլորտի փորձագետների կատարած մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այն իրավիճակներում, երբ ծնողը սթրեսային վիճակում է, հոգնած է կամ խիստ զբաղված, և երեխան դիմում է իր կարիքներով ու ցանկություններով, ծնողի ագրեսիվ արձագանքն ունենում է երեք բնորոշ գիծ։ Առաջին, երեխայի դեմ բռնությունը ծրագրավորված չէ, և ծնողն արձագանքում է ինքնաբուխ՝ հիմնվելով զգացմունքների վրա ու չմտածելով հետևանքների մասին։ Երկրորդ, ծնողի արձագանքը հիմնված է այն ամուր հավատամքի վրա, որ երեխայի վարքագիծը միտումնավոր է, իսկ շարժառիթն իրենց նյարդայնացնելն է։ Իրականում երեխաները չունեն հաշվարկված մտադրություններ և վատ են պահում իրենց, պարզապես որովհետև չեն կարող լուծում գտնել այս կամ այն խնդրին։ Եվ վերջապես, երեխայի դեմ բռնության որևէ ձև կիրառելուց անմիջապես հետո ծնողները զղջում են։

Subscribe to our mailing list

Նկատի առնելով այս երեք բնութագրերը՝ ծնողները պետք է ընդունեն, որ բարենպաստ ծնողավարումը պահանջում է հետևողական ռազմավարություն։ Երեխայի հետ պարզ, դեմառդեմ զրույցն արդյունավետ մարտավարություն է, որը ոչ միայն թույլ է տալիս կապ հաստատել նրա հետ, այլև երեխայի համար դառնում է ուսուցողական փորձ։ Հարվարդի համալսարանի մանկական զարգացման կենտրոնի հետազոտության համաձայն՝ ինտենսիվ կամ կայուն վախ առաջացնող իրադարձությունների ազդեցությունը վառ արտահայտվում է դեռահասության շրջանում։ Եթե երեխան մեծանում է միջավայրում, որտեղ բռնությունը կրում է մշտական բնույթ, և ամեն անգամ որևէ խնդրի բախվելիս չի կարող դիմել ծնողներին, ծնողի ու երեխայի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները խաթարվում են։ Քիչ հավանական է, որ պատանեկության շրջանում, բախվելով կյանքի իրական ու բարդ խնդիրներին, երեխաները խորհուրդ ստանալու համար կդիմեն ծնողներին։

Քանի որ այնպիսի փորձառությունները, ինչպիսիք են ոտնձգությունները և բռնությունը, թաքնված են, դժվար է ենթադրություններ անել առ այն, թե հայկական ընտանիքներում ծնողներից որն է ավելի հակված բռնության։ Առկա տվյալները չեն մանրամասնում՝ արդյոք տղան թե աղջիկն են ավելի շատ ենթարկվում բռնության, և բռնության ինչ տեսակ է կիրառվում երեխայի նկատմամբ՝ ըստ սեռի։ Այս հարցերն ավելի խոր հետազոտության ու պարզաբանման կարիք ունեն, եթե կառավարությունը ցանկանում է մշակել քաղաքականություն, որը միտված է ծնողների պահվածքը բարելավելուն։

Փըրքսը հավատացած է, որ բռնության մոդելներն աշխարհում նվազում են, և գործընթացն ուղեկցվում է մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտում կատարվող բարելավումներով։ Բայց բարելավումների մասին շատ չի խոսվում, քանի որ մեր օրերում բռնության դեպքերի մասին տեղեկատվությունն արագորեն տարածվում է սոցիալական մեդիայով, ինչը հեշտությամբ վտանգի ու խուճապի մթնոլորտ է ստեղծում մարդկանց շրջանում։ «Աշխարհն աստիճանաբար դառնում է պակաս բռնի»,- ասում է նա։ Սակայն պատկերը խոստումնալից չէ Հայաստանում, որովհետև այլ երկրների համեմատ՝ երեխաների դեմ բռնության դեպքերի մասին չի խոսվում։ Նպատակը պետք է լինի ոչ թե բնակչության շրջանում վտանգի մթնոլորտ ստեղծելը, այլ իրազեկումը, որպեսզի ծնողները կայացնեն գիտակցված որոշումներ և հասկանան, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ երեխաների նկատմամբ իրենց վերաբերմունքը։

EVN Report discusses the election campaign and the process of the vote on Election Day in a series of Facebook Live interviews. 

Interviews dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement 

 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

 

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team