Նոյեմբերյան անձրևոտ մի օր էր, երբ ես, մոտ չորս կիլոգրամ կշռող իմ տեխնիկան վերցրի և ուղևորվեցի Գյումրի։ Արվեստասեր քաղաքն ինձ դիմավորեց հորդառատ անձրևով։ Ես նստեցի առաջին պատահած տաքսին ու խնդրեցի վարորդին ինձ հասցնել «Արեգակ» ներառական փուռ-սրճարան, որի մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլ մեր երկրի սահմաններից դուրս։ Գյումրիի ծայրամասից մինչև «Արեգակ» տևում է մոտ յոթ րոպե ու այդ ողջ ընթացքում վարորդի հետ ոչ միայն մի կուշտ զրուցեցի, այլ նաև  հասցրի վայելել The Beatles խմբի հայտնի հիթը՝ «Let it be»-ն։ Տեղ հասնելուն պես հասկացա, որ Գյումրիում եմ` հյուրասեր ու սրտաբաց։ Սրճարանի մատուցող Գրիշան ինձ համար «Արեգակ»-ի բրենդային սուրճը պատրաստեց, որն այդ պահին իսկական դարման էր ինձ նման մրսած մարդու համար։ «Արեգակ» փուռ- սրճարանը, որն «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների զարգացման կենտրոնի նախաձեռնությունն է, հիմնադրվել ու գործում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Մեր պատմությունը սկսվեց «Արեգակ»-ի խոհանոցում, որտեղ իտալական հացերի ու ֆրանսիական կարկանդակների բույրին խառնվել էր մեկ այլ, ավելի կարևոր՝ ջերմության ու ծիծաղի բույրը։ Միքայելը՝ համակրելի մի երիտասարդ, որն «Արեգակ»-ում աշխատում է որպես հացթուխի օգնական, խնդրեց ինձ մի քիչ սպասել ու խոստացավ ճաշելուց հետո  և՛ հարցազրույց տալ, և՛ լուսանկարվել։

 Մենք սկսեցինք զրույցը որպես անծանոթներ ու ավարտեցինք ասես 100 տարվա ընկերներ լիենինք։ Միքայելն, ով ունի Դաունի համախտանիշ, «Արեգակ»-ում պատրաստում է հացաբուլկեղեն ու թխվածքներ, ասում է, որ իր բաղադրատոմսերն էլ է հորինում։ «Արեգակ» ներառական սրճարանում լիքը ընկերներ ունի, օրինակ Գրիշան ու Հովհաննեսը, որոնք մատուցողներ են։ 

 Միքայելը խոստովանեց, որ հայտնիությունն իրեն հաճելի է. տարբեր վայրերից մարդիկ են գալիս, զրուցում իր հետ, նկարահանում։ Նա այնքան է վարպետացել, որ երբ խնդրեցի մեզ միասին լուսանկարել, իր բրենդային շարժումն արեց (բութ մատը վերև) ու շատ արհեստավարժ սկսեց աշխատել տեսախցիկի առջև։ Այդ ողջ ընթացքում, երբ ես և Միքայելը զրուցում էինք, Գրիշան պատրաստում էր սուրճն ու մատուցում հաճախորդներին, որոնցից շատերը գալիս են «Արեգակ»  աշխատանքի գնալիս սուրճ ու կարկանդակ գնելու, ոմանք էլ ջերմ զրույցը սրճարանի՝ մեկը մյուսից գեղեցիկ ու համեղ թխվածքներով լրացնելու համար։

Զրույցը շարունակեցինք խոհանոցում, որտեղ իսկական եռուզեռ էր. սովորական խմորագնդիկները վարպետների կողմից վեր էին ածվում արվեստի փոքրիկ նմուշների և գնում ուղիղ դեպի գազօջախը։ Ես խնդրեցի եմ ինձ գլխարկ տալ, որպեսզի լիիրավ մուտք գործեմ խոհանոց ու օգնեմ տիկին Նառային՝ սրճարանի աշխատակցուհիներից մեկին, պատրաստել անպատմելի համեղ ֆրանսիական կրեմներ։ Տիկին Նառան խոստովանեց, որ լիքը բան կորցրած կլիներ, եթե հնարավորություն չունենար աշխատելու այդ պայծառ երիտասարդների հետ, որոնք յուրահատուկ մարդիկ են, անչափ մաքրասեր, հոգատար ու ազնիվ։

Տիկին Նառայի հետ զրուցելուց հետո հասկացա, որ փոքրիկ խոհանոցում ես ու իմ ձայնագրիչը ավելորդ ենք, այնպես որ աննկատ հեռացա՝ թողնելով խոհարարներին իրենց ստեղծարարության մթնոլորտում։ Հյուրասրահում ինձ արդեն սպասում էր Տիգրանուհի Հակոբյանը, ով «Արեգակ»-ի տնօրենն է։ Մենք շատ երկար զրուցեցինք, բայց վերջում, երբ անդրադարձանք Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցին, Տիգրանուհին մի դրվագ հիշեց.

-Երբ իմացանք, որ նախագահն այցելելու է մեր սրճարան, խնդրեցինք տղաներին՝ Միքայելին, Հովհաննեսին ու Գրիշային, որոշակի կանոնների հետևել՝ չփաթաթվել, չհամբուրել, ավելի զուսպ լինել։ Երբ նախագահը եկավ, Միքայելը մոռացավ ամեն բան։ Ողջ ընթացքում մտածում էի, թե արդյո՞ք հանդիպումն այդչափ անմիջական կլիներ, եթե հետևեինք բոլոր կանոններին ու հասկացա, որ ո՛չ։ Նախագահի հեռանալիս Միքայելն ասաց. «դուք լավ մարդ եք»։ Մեր սրճարանը յուրահատուկ է հենց սրանով՝ մարդիկ, ովքեր աշխատում են այստեղ, անմիջական են ու ազնիվ:

Մի քանի ժամ «Արեգակ»-ում անցկացնելուց հետո, ես դուրս եմ գալիս թաց, անձրևից փախչող մարդկանց քաղաք, բայց կան զրույցներ, որոնցից հետո այնքան ես լցվում, որ միայն մարդկանց զարմացած հայացքներն են ստիպում հասկանալ, որ երեխային բնորոշ հրճվանքը դեմքիդ այնքան ես թրջվել, որ անձրևանոցը վաղուց գլխավերևում պահելու ժամանակն է։ Ու ես վերադառնում եմ Երևան՝ «Արեգակ»-ով լցված, իսկ տոպրակներիս մեջ խնամքով դրված կարկանդակների բույրը դեռ երկար է ինձ հիշեցնելու այս հանդիպման մասին, հանդիպում, որն ինձ նորից ու նորից տանելու է Գյումրի՝ ընկերներիս մոտ։

 

 Միքայելը «Արեգակ»-ում:

Լուսանկարները `Հասմիկ Թոփալյանի

նույն հեղինակց 

 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

 

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

Subscribe to our mailing list

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team