Աթոռները երկուսն էին, միշտ նույն տեղում, դասավորվածությունը երբեք չէր փոխվում։ Առաջինն ավելի բարձր էր, «փափուկ», տեղ-տեղ անհարթ, բայց միշտ կոկիկ։ Երկրորդը՝ ավելի սովորական, հին ու մաշված, տեղ-տեղ ցցված փայտի սև կտորներով, երևի շատ պատմություններ լսած, շատերի հուսալքությունն ու անտարբերությունը տեսած։

Ես կրթության մասնագետ եմ․ համոզված եմ, որ կրթություն ստանալը մարդու անքակտելի իրավունքն է, որը, անկախ հանգամանքներից, չպետք է որևէ կերպ սահմանափակվի: Աշխատում եմ նաև ռիսկային ու խոցելի խմբերի, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց հետ, աշխատում ու «ապրում» նրանց չգրված պատմություններով։

Սերվանտես, Ուայլդ, Բրոդսկի, Փարաջանով ու Չարենց… Ես էլ, Ձեզ նման, դպրոցական տարիներին քիչ թե շատ լսել եմ նրանց մասին, թեև նրանք այսօր բոլորովին այլ արտացոլանք ունեն իմ աչքերում։ Նրանցից յուրաքանչյուրը կյանքի ինչ-որ փուլում, տարբեր պատճառներով, զրկվել է ազատությունից, սակայն շարունակել ստեղծագործել ու արարել անազատության մեջ, շարունակել հասարակության կողմից մնալ ընդունելի։

Կրթության քաղաքականություն մշակողների և ոլորտային հասարակական կազմակերպությունների խոսույթում բավական հաճախ եմ ականատեսը լինում կրթության մատչելիության և հասանելիության ջատագովության, բանտերում կրթություն կազմակերպման կարևորության շեշտադրման։ Միևնույն ժամանակ, ազատազրկված անձանց կրթության խնդիրը շարունակաբար դուրս է մղված քաղաքականությունների մշակման շրջանակից. դեռևս չեն մշակվել կալանավայրերում կրթության կազմակերպման ընթացակարգեր, չկան քարտեզագրված մեխանիզմներ, չի իրականացվել առկա ռիսկերի, հնարավորությունների գնահատում, չկան զարգացման ամրագրված ուղղություններ, չկա ինստիտուցիոնալ մոտեցում։ Այնինչ, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առանձնակի կարևորվում է կրթության իրավունքի իրացումը, որը ավանդական՝ գիտելիքների ուսուցման և հմտությունների ձեռքբերման գործառույթից զատ, ունի նաև սոցիալական, վերականգնողական գործառույթ։ Այն նպաստում է կրկնահանցագործությունների նվազեցմանն ու կանխարգելմանը, օգնում ազատազրկվածների վերասոցիալականացմանն ու արտաքին աշխարհի հետ կայուն կապի պահպանմանը։

Յուրաքանչյուրի՝ անկախ նրա բնակության վայրից, տարիքից, կարգավիճակից, կրթության իրավունքն ամրագրված է պետական և միջազգային հիմնարար մի շարք փաստաթղթերում, որոնք վավերացված են Հայաստանի Հանրապետության կողմից- ՀՀ Սահմանադրություն, «Կրթության մասին» ՀՀ օրենք, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի արձանագրություն և այլն․ Ցանկը երկար կարելի է շարունակել։

Թիրախավորելով անչափահաս ազատազրկվածների կրթության իրավունքի իրացման հիմնախնդիրները՝ «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու մասին ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնները» (Պեկինյան կանոններ) առանձնակի են շեշտում իրավախախտում կատարած անչափահասներին հասարակությունում վերաինտեգրելու և հետագա հանցավորությունը կանխելու գործում սոցիալական կառույցների (ընտանիք, դպրոց, համայնք և այլն) ներգրավման, կրթության ու աշխատանքի կազմակերպման կարևորությունը:

 

Ի՞նչ ունենք մենք իրականում

Քաղաքականության և մոտեցումների համակարգային անտարբերության արդյունքում հայ հասարակությունը, իր տարբեր սոցիալական ինստիտուտներում՝ ընտանիք, դպրոց, համալսարան, համայնք, չունենալով աջակցող, կարիքներին արձագանքող ծառայությունների ամբողջական համակարգ, այսօր «հեղինակում է» չգրված պատմություններ։

«Ձեզ համար ուրիշ աթոռ կբերեմ».- այս բառերը շատ եմ լսել, փորձելով հասկանալ, թե ինչպիսին է մտածողության ու գիտակցության այն եզրը, որ ստիպում է նույն աչքերով նույն մարդկանց տարբեր կերպ տեսնել։

Դժվար չէ խոստովանել, որ շատ եմ մտածել այս մարդկանցից յուրաքանչյուրի չգրված պատմության մասին, ու նաև նրա, թե որքան գունեղ կլինեին այդ պատմությունները՝ լի չարաճճի դրվագներով, ականջ խլացնող ծիծաղով, եթե նրանց կյանքում ճիշտ պահին ու ճիշտ ժամանակին աթոռները տարբեր չլինեին։

Ազատազրկվածների նկատմամբ նման քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ հասարակության այս մասը՝ պատիժ կրող կամ պատժից ազատված, բախվում է հասարակական կարծրատիպերի ու սահմանափակումների, որոնք խանգարում են նրանց վերասոցիալականացմանը նույն այդ հասարակության մեջ։ Նրանք, մեծամասամբ, կրթական շրջափուլից դուրս են մնացել՝ զրկվել տարրական գիտելիքներ ստանալու հնարավորությունից, ունեն կարդալու և գրելու դժվարություններ, ոչ դրական վերաբերմունք կրթության ու կրթական ինստիտուտների նկատմամբ։ Մյուս կողմից, «արտաքին աշխարհը» անտարբեր ու ոչ զգայուն  մոտեցումները է ցուցաբերում։ Հասարակությունը, ի դեմս օրինակ գործատուների՝ խուսափում է «ավելորդ» գլխացավանքից ու պիտակներ կրող մարդկանց ինտեգրելու՝ զրկելով վերջիններիս սեփական կյանքը վերադասավորելու, այն փոխելու երկրորդ հնարավորությունից։

 

Ի՞նչ անել այս պարագայում

Այս տողերից շատերը գրվել են նստած այն աթոռին, սպասելիս։ Այսօր, վերատպելով դրանք համակարգչային էջի վրա, աչքս առաջ հայտնվում են նրանք՝ հավաքական կերպարը բոլոր այն անչափահասների և երիտասարդների, որոնք կյանքի ինչ-որ փուլում հայտնվել են անազատության մեջ։

Վկայակոչելով կրթության մատչելիության և հասանելիության կարգախոսը, առաջնորդվելով կրթության անքակտելի իրավունքի ճանաչման սկզբունքով, նպատակ ունենալով աջակցել ազատազրկվածների սոցիալական վերաինտերգրմանը՝ հարկ է այսօր ձեռնարկել  համակարգային ու ինստիտուցիոնալ մոտեցում, ապահովել առնվազն կրթության շարունակականությունն ու անչափահասների ներգրավվածությունը, ստեղծել հստակ մեխանիզմներ, քայլեր ձեռնարկել նրանց կրթության կազմակերպման ուղղությամբ, անգամ ավելին՝ ապահովել անազատության վայրիցդուրս լրացուցիչ կրթության հնարավորություններ՝ կոտրելով արտաքին աշխարհի խտրականության և համակարգային անտարբերության հարացույցը։

«Իսկ ինչու՞ է ինձ համար նախատեսված աթոռն ուրիշ».— չէ՞ որ նրանք առավել քան ունեն այդ «առանձնահատուկ», զգայուն մոտեցման, «առանձնահատուկ» ուշադրության կարիքը։ Ուշադրություն, որին այդպես էլ չեն արժանանում հասարակության կողմից։

 

Երեխաների հանդեպ միջսերնդային բռնության կանխարգելումը Հայաստանում

Վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայաստանում երեխաների դեմ բռնության հարցին նվիրված համաժողով. թեմա, որի մասին հաճախ չի խոսվում։ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը, որին մասնակցել է երկրում բնակվող 8000 տնային տնտեսություն, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվող երեխաների թիվը խիստ տագնապալի է գնահատում։

Առկա մերժողականության, անկարողության, իրենց նկատմամբ հասարակության անտարբերության, պիտակավորման ու օտարացման մթնոլորտն էլ հանգեցնում է նրան, որ այս խմբի շահառուները հաճախ վերադառնում են այն նույն վայրերը, որտեղից դուրս են եկել։ Ի վերջո, այնտեղ նրանք ունեն հնարավորություններ, ընդունելի միջավայր, այստեղ նրանցից չեն խուսափում, անգամ աթոռներ են առաջարկում՝ թեկուզև տարբեր։

Իրական կյանքում հասարակության խոցելի և ռիսկային խմբի այս անդամները մեզ նման մարդիկ են,  անչափահասներ ու երիտասարդներ՝ սեփական հետաքրքրություններով, մանկական չարաճճիությամբ, հրաշքների սպասումով ու ակնկալիքներով, որոնց նկատմամբ պահանջվում է պետական քաղաքականության, առանձին կառուցակարգերի և հասարակական մոտեցումների ավելի «զգայուն» շրջանակներ։

Խտրականություն, մերժողականություն ու հասարակական անտարբերություն և քանի՜ չգրված պատմություններ նրանց մասին, նրանց՝ ազատությունից զրկվածների։

 

 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

 

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

Subscribe to our mailing list

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team