2020 թ. Արցախյան պատերազմից հետո ունեցվածքի կորստի տեղական փաստահավաք նախաձեռնությունների հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը նաև միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ, որը ներառում է գույքային իրավունքներին վերաբերող հարցեր:
Հայաստանում զինված ուժերի քաղաքական չեզոքությունը չպահպանելու և քաղաքացիական վերահսկողության սկզբունքը խախտելու հանգամանքը, ինչպես նաև իշխանության ու ընդդիմության միջև բևեռացումը խոսում է լրջագույն ճգնաժամի առկայության մասին, որի անտեսումը կարող է հանգեցնել դրա սրմանը, իսկ ստատուս քվոյի պահպանումը՝ այն ավելի անկայուն և պայթյունավտանգ դարձնելուն:
Մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը մեր հանրային դիսկուրսի ամենից կարևոր տարրերից է։ Դժվար է անգամ այն պատմական թեմա համարել. այն ներհյուսվել է հասարակական մեր կյանքին ու գրեթե առօրյայի մաս դարձել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել: